Ջեֆֆ Բիզոս, մարդ, ով գիտի Amazon-ի հաճախորդներին, տեսնում է իր համագործակցությունը Whole Foods ընկերության հետ
Amazon Fresh-ի և ընկերության մթերային առաքման համար համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ նրանք ցանկանում են ԱՄՆ-ի մեծ քաղաքներում ու համալսարանական քաղաքներում բարգավաճել:
Միչիգանի Անն Արբոր քաղաքում երկու Whole Foods-ի խանութ կա, մեկը քաղաքի արևելքում, մյուսը՝ հյուսիս-արևմուտքում: Նրանք հավասար հեռավորության վրա են գտնվում Միչիգանի համալսարանի տարածքից: Ի տարբերություն Սան Ֆանցիսկոյի, Բոսթոնի, Նյու Յորքի, այստեղ շատ ընկերություններ չկան, որոնք սննդամթերքի առաքումով են զբաղվում, չնայած այսպես թե այնպես սպառողները կարող են նախապես պատվիրել մթերքները և հավաքել տեղական խանութներում: Ամենայն հավանականությամբ Անն Արբորում շատ են Amazon Prime-ի բաժանորդները և Վոշինգթոն փոսթի առցանց տարբերակի բաժանորդները: Այսինքն Բիզոսը ունի նրանց անուններն ու էլ-հասցեները: Ուստի նա կարիք չունի հաճախորդներ փնտրել Whole Foods-ի առաքման համար:
Մեկ հարց է մնում պարզաբանելու: Ի՞նչ կպատահի Amazon-ի և Whole Foods-ի գների հետ: Անն Արբորում գտնվող Whole Foods-ի խանությում վիտամինները 10 $-ով ավելի թանկ են, քան նույն վիտամինները Amazon-ում: Վիտամինի գները կբարձրանա՞ն Amazon-ում, թե կիջնեն Whole Foods-ում: