ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 97

դա սակերին, նույնացնում է դերբիկների հետ և տեղադրում Կասպից և Արալյան ծովերի միջև, իսկ XII սատրապության մեջ հիշատակվող Այգլերի երկիրն էլ նույնացնում է Պտղոմեոսի Άυγαλοί-ին 1, որը Բակտրիայից բաժանված էր սոգդերով 2: Մեր կարծիքով հեռավոր ազգություններն այն ժողովուրդներն էին, որոնք Դարեհին, հարկերից բացի, ինչպես վկայում է Հերոդոտոսը, նաև ընծաներ էին մատուցում 3 և մասնակցել էին Քսերքսեսի հունական արշավանքին: Եթովպացիները, կոլխերը և նրանց հարևանները, արաբները` որպես ծայրամասային ժողովուրդներ, այլ հարաբերություններով էին կապված Աքեմենյան Պարսկաստանի հետ, քանի որ նրանց բնակության շրջաններում պարսից իշխանությունն ավելի թույլ էր, և նշված ցեղերն ունեին որոշակի առավելություններ մյուս ժողովուրդների նկատմամբ: Չնայած այն հանգամանքին, որ նրանք ընծաներ և հարկեր էին մատուցում պարսից արքունիքին, այդուհանդերձ նրանց պարտավորությունները համեմատաբար մեղմ էին:
Սակայն պետք է նշել, որ ժամանակ առ ժամանակ նրանց պարտավորությունները եղել են նույնը, ինչ որ մյուսներինը: Օրինակ` Քսերքսեսի ժամանակ նշված ժողովուրդները պարտադիր մասնակցել են հունական արշավանքին, ընդ որում նրանցից կազմված զորամասերը գլխավորել են պարսիկ զորահրամանատարները: Հետաքրքիր է նաև, որ եթովպացիների, կոլխերի, արաբների շարքում հիշատակվում են Նյուսե սրբազան երկրի բնակիչները, որոնց Հերոդոտոսը տեղադրում է Հնդկաստանում ՝ ասիական եթովպացիների երկրում 4: Սակայն դատելով այն հանգամանքից, որ Նյուսեի և Եգիպտոսին սահմանակից եթովպացիներն ընծաները միասին են բերում, նշանակում է, որ Նյուսե սրբազան երկիրը նույնպես
1
Claudii Ptolemaei Geographia 1845: VI, 12, 4. Սակայն մասնագիտական գրականության մեջ կարծիք կա, որ խոսքը Բակտրիայի մեջ մտնող Մարգիանայի մասին է( տե ՛ ս Sarre, Herzfeld 1910: 26): Ինչևէ, « բակտրիացիներից մինչև Այգլերի » ցույց է տալիս, որ այս երկրները անմիջական հարևաններ են եղել: Եթե ինչ-որ տեղ ենթադրենք, որ Այգլերի երկիրը գտնվել է Մարգիանայում, ապա Մարգիանայում ապստամբությունը ճնշելուց հետո Դարեհը, հավանաբար, քաղաքական նպատակներով վարչաքաղաքական կացությունը տեղում ձևավորել էր նոր, հավատարիմ ցեղի, թերևս սկյութականի( հմմտ. Массон 1959: 149; Junge 1942: 1486) շուրջ: Չի բացառվում, որ Այգլերի երկիրը գտնվել է XII սատրապության ծայր հյուսիսում, որտեղ սկյութական տարրի առկայությունն ակնհայտ էր:
2
Пьянков 1965: 43-44, прим. 68.
3
Հերոդոտոս III, 97; Herodotus 1957: III, 97; Геродот 1972: III, 97.
4
Անդ: 97