ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 98

գտնվել է արևմտյան եթովպացիների երկրում 1 : Եթե կոլխերի պարագայում պարագայում կարելի է ասել, որ միացված են եղել XIX սատրապությանը 2 , ապա եթովպացիները վարչական առումով, ըստ էության, միացված են եղել եգիպտական սատրապությանը, իսկ արաբները կարող էին հանդես գալ և՛ V, և՛ IX սատրապությունների կազմում, չնայած Քսերքսեսի հունական արշավանքին արաբները և արևմտյան եթովպացիները միավորվում են մեկ հրամանատարության ներքո, ընդ որում՝ նրանց առաջնորդում է Արսամեսը` Դարեհի և Արտիստոնեի` Կյուրոսի դստեր որդին 3 , ինչը, իրոք, վկայում է նրանց առանձնահատուկ կարգավիճակի մասին: Պարսկական սեպագիր աղբյուրներում Եթովպիան հիշատակվում է Քուշ անվան ներքո, որը Դարեհը համարում է իր տերության երկրներից մեկը, որտեղ ձգվում էին թագավորության սահմանները, և որտեղից բեր- վում էր արքունիքին անհրաժեշտ փղոսկրի մի մասը 4 , ինչի մասին գրում է նաև Հերոդոտոսը: Հետևաբար, եթովպացիների վրա պարսիկների իշ- խանությունն իրական էր, քանի որ կոլխերի դեպքում էլ Հերոդոտոսը նշում է, որ պարսիկները տիրում էին մինչև Կովկաս լեռը: Ինչ վերաբերում է արաբներին, ապա նրանց մասին խոսել ենք վերևում և վերջում ավե- լացնենք միայն, որ փաստացի կային արաբական որոշ ցեղեր, որոնց հետ պարսիկների հարաբերությունները դաշնակցային էին, և այդ ցեղերը վարչական առումով ոչ մի հարաբերություն չունեին Աքեմենյան Պարս- կաստանի սատրապական համակարգի հետ: ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Խորիկյան Հ. 2006, Աքեմենյան Պարսկաստանի XIX սատրապության էթնիկական կազմի վերաբերյալ, ԲԵՀ 2, 114-126: Խորիկյան Հ. 2014, Հայաստանը և Այսրկովկասը Աքեմենյան Պարսկաս- տանի վարչական բաժանումներում (պատմաաշխարհագրական ուսումնասիրություն), Երևան: Հարությունյան Բ. 1999, Աքեմենյան Պարսկաստանի XVIII սատրապու- թյան տեղադրության շուրջ, Հանդէս Ամսօրեայ, Վիեննա, 1-12, 49- 53: 1 Հմմտ. Herodotus 1957: III, 97, n. 1, էջ 125: «Probably the mountain called Barkal in Upper Nubia; this is called ”sacred” in hieroglyphic inscriptions». 2 Խորիկյան 2006: 114-126: 3 Հերոդոտոս VII, 69: 4 Kent 1953: 136, 143: 98