ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 96
մից ձեռնամուխ լինել երկու սատրապությունների ձևավորմանը: Իսկ
վարչական վերակառուցումների վերջին փուլում ծայր արևելքում կազմա-
վորվում է XX` հնդկական սատրապությունը: Սակայն սրանով վերջանում է
սոսկ սատրապական ցուցակը, որտեղ թվարկվում են 20 սատրապու-
թյունները: Իրականության մեջ գոյություն ուներ ավելի ուշ ձևավորված XXI
սատրապությունը, որը սեպագիր արձանագրություններում ներկայացված
է Սկուդրա, «անդրծովյան սկյութներ» և «վահանակիր հույներ» աշխար-
հագրական անուններով: Այսպիսով, առաջանում է վարչական բաժանման
մի համակարգ, որի ձևավորման սկզբունքը ուղղակիորեն հիշատակում է
Հերոդոտոսը: Պատմահայրը գրում է.«Յուրաքանչյուր ազգի նա (իմա՛
Դարեհ Ա - Խ.Հ.) կցեց մերձակա հարևաններին և, բացի այդ, հեռավոր
ազգություններին միացրեց այս կամ այն իշխանությանը» 1 :
Ինչպես տեսնում ենք, բերված տեղեկության մեջ արտացոլված է
վարչական բաժանման երկու սկզբունք: Առաջինն այն էր, որ պարսից
արքունիքը միևնույն ժողովրդին ընդգրկում էր ոչ թե տարբեր սատրա-
պությունների մեջ, այլ մի քանիսին ներառում էր մեկ վարչական միավորի
մեջ: Հարկավ, ինչպես իրավացիորեն նկատվել է, սատրապությունների
ստեղծումով վարչական բաժանման հիմքում դրվեց միանգամայն նոր
գաղափար` վարչական մեկ միավորի մեջ ներառել մի քանի երկրներ կամ
ժողովուրդներ, որոնց գլուխ կանգնած պարսից սատրապը միշտ էլ կարող
էր, նրանց միմյանց դեմ գրգռելով և հակադրելով, ապահովել պարսից
գերիշխանությունը կամ տիրապետությունը 2 :
Ինչ վերաբերում է երկրորդ սկզբունքին` «հեռավոր ազգություն-
ներին միացրեց այս կամ այն իշխանությանը», ապա այս սկզբունքի ար-
տացոլումը Հերոդոտոսի մոտ այնքան էլ հստակ չէ: Անշուշտ, հարցի լուծ-
ման բանալին պետք է փնտրել հենց նույն սատրապությունների ցուցա-
կում, և ըստ այդմ էլ, այս հարցում մեր պարզաբանումներն այսպիսին են:
Հեռավոր ազգությունները պետք է այլ կարգավիճակ ունենային, որպեսզի
չհիշատակվեին հենց սատրապությունների կազմում, մյուս ժողովուրդների
հետ միասին: Իսկ միևնույն սատրապության ցեղերից մեկին փնտրել
տվյալ սատրապության սահմաններից հեռու, հակասում է պարսից ար-
քունիքի վարչական քաղաքականության սկզբունքներին, ինչպես ենթադ-
րում է, օրինակ, Ի. Պյանկովը 3 : Վերջինս IX սատրապության օրթոկոր-
յուբանտիներին` հին պարսկական արձանագրությունների տիգրախաու-
1
Հերոդոտոս, III, 89:
Հարությունյան 1999: 50:
3
Хорикян 2015: 128-132.
2
96