ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 95

վարչական վերակազմության և ներառվեց XIII սատրապության մեջ 1: Ըստ էության պարսից արքունիքի համար Հայաստանի նշանակությունն այնքան զգալի է եղել, որ վերջինս չէր միավորվել VIII-XI սատրապությունների հետ վարչական վերակազմության նույն փուլում: XIII սատրապությանը հաջորդող XIV սատրապության կազմում հիշատակվող ուտիները թերևս կապված էին Դարեհի դեմ ապստամբած ժողովուրդների հետ:
Բեհիսթունի արձանագրության մեջ հիշատակված Յուտիյան, որի Թարավա քաղաքում ապստամբեց Վահյազդատան 2, Յ. Մարքվարտի կողմից նույնացվել է XIV սատրապության ուտիներին 3, որոնք հավանաբար Վահյազդատային օգնելու համար դուրս են բերվում Պարսքի կազմից և հարկատու դառնում: XV և XVI սատրապությունները սահմանակցել են Բակտրիական սատրապությունից հյուսիս ընկած շրջանում 4: XV սատրապության սակերը, հավանաբար, մասամբ կապված են Բեհիսթունի արձանագրության V սյունակում հանդես եկող սակերին 5, իսկ XVI սատրապության պարթևները վրկանների հետ միասին ապստամբել էին Դարեհի դեմ: Պարիկանիներից և Ասիայի եթովպացիներից կազմված XVII սատրապությունը խռովությունների ժամանակաշրջանում խաղաղ էր մնացել, և այս սատրապության ձևավորումը հող նախապատրաստեց քիչ ավելի ուշ հարևան` XX սատրապության կազմավորման համար: Վարչական վերափոխումների արդյունքում առաջացած XVIII և XIX սահմանային սատրապությունները ձևավորվում են Սև ծովի հարավարևելյան և Կովկասյան մեծ լեռնաշղթայից հարավ ընկած շրջաններում 6: Հարավում հզոր և հարուստ սատրապական Հայաստանի առկայությունը թույլ է տալիս պարսից արքունիքին էթնիկական առումով խայտաբղետ այդ շրջաններում միանգա-
1
Է. Հերցֆելդը Հայաստանը համարում է X սատրապությունը` վերջինիս մեջ ընդգրկելով նաև XVIII և XIX սատրապությունների ցեղերին( տե ՛ ս Herzfeld 1968: 313; Hewsen 1983: 123-143):
2
Kent 1953: 127.
3
Marquart 1901: 30. Ապստամբությանը ուտիների մասնակցության մասին տե ՛ ս Дандамаев 1960: 19.
4
Տե ՛ ս, օրինակ, Հարությունյան 2004: 17:
5
Մ. Դանդամաևն այս սակերին նույնացնում է տիգրախաուդա սակերի հետ, սակայն կարծում է, որ Դարեհի արշավանքը պատժիչ բնույթ չի ունեցել, քանի որ նրանք մինչև Դարեհը անկախ են եղել( տե ՛ ս Дандамаев 1985: 103): Սակայն պետք է նկատի ունենալ, որ Սակա երկիրը Դարեհի կողմից հիշատակվում է ապստամբ երկրների շարքում:
6
Այս սատրապությունների տեղադրության մասին մանրամասն տե ՛ ս Խորիկյան 2014:
95