ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 94

սատրապություններից մեկը, որտեղ տեղական իշխանությունը, հանձին Արաքոսիայի սատրապ Վիվանայի, պահպանում է հավատարմությունը Դարեհի նկատմամբ: Այսինքն` Դարեհը վարչական վերափոխումները նախ իրականացնում է կայսրության համեմատաբար կայուն նահանգ- ներում` I-VII սատրապություններում, որից հետո ձեռնամուխ է լինում արդեն այն նահանգների վարչական վերափոխումների իրականացմանը, որոնք նրա գահակալության առաջին տարիներին դիմել էին բացահայտ զինված ապստամբության և չէին ճանաչել նրա իշխանությունը: Ապստամբ այդ երկրների մի մասն այս կամ այն վարչական փոփոխություններով մտնում է VIII-XI սատրապությունների մեջ: Արևմուտքում ամբողջությամբ և արևելքում մասամբ վարչական վերակազմություններ կատարելուց հետո Դարեհն իր ուշադրությունը կենտրոնացնում է կայսրության կենտրոնակ ան նահանգների վրա, որոնք խռովությունների ժամանակահատվածում կրել էին մարդկային և նյու- թական մեծ կորուստներ, այսինքն` տվյալ նահանգներում նոր խռովու- թյունների վտանգ վերափոխումների տվյալ փուլում այլևս հնարավոր չէր, և միանգամից կազմավորվում են 4 սատրապություններ: Սպասելի էր, որ այս երկրների հետ Հայաստանը ևս կենթարկվեր վարչական վերակազ- մության, սակայն հաջորդ երկիրը, որն իր հավատարմությունը պահպանել էր Դարեհի նկատմամբ ապստամբությունների ժամանակաշրջանում, Բակտրիան էր, որը մինչև Այգլերի երկիրը ընդգրկվեց XII սատրապության կազմի մեջ: Արդեն իսկ նկատված աշխարհագրական նմանատիպ թռիչ- քային փոփոխությունները ցույց են տալիս, որ պարսից արքունիքն ընդ- հանրապես խուսափում էր ամբողջական վարչական վերափոխումներ իրականացնելուց միևնույն աշխարհագրական տարածքում, և այդպիսի կտրուկ թռիչքները ընդհանուր վարչական վերափոխումների շղթայի միջանկյալ օղակներն էին, որոնք կայսրության տվյալ հատվածում մինչև մյուս սատրապության կամ սատրապությունների ձևավորումը ամուր հիմք պետք է հանդիսանային վարչական բնույթի հետագա գործողությունների իրագործման համար: Եվ, բնականաբար, այդ ճանապարհին եղած դժվա- րությունները պարսից արքունիքը փորձում էր լուծել ոչ թե միանգամից և ուժերի մեծ լարումով, այլ հատված առ հատված, ինչը թույլ կտար տեղե- րում կայսերական քաղաքականությունն իրականացնել առավել արդյու- նավետ և հեռատեսորեն: Այդ իսկ պատճառով հաջորդ երկիրը, որը համառ և երկարատև դիմադրություն էր ցույց տվել Դարեհին, Հայաստանն էր, որ ենթարկվեց 94