ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 93

կանացրեց ապստամբ երկրների նկատմամբ, որպեսզի հնարավորինս կանխի հետագա խռովությունները պետության դեմ: Վերևում նշեցինք, թե ինչով էր պայմանավորված նախ կայսրության արևմտյան հատվածում (I- VI սատրապությունները) վարչական վերափոխումների իրականացումը: Մեր համոզմամբ կայսրության համեմատաբար խաղաղ շրջաններում սատրապությունների ձևավորումից հետո պարսից արքունիքի ուշադրու- թյունը կենտրոնանում է արդեն այն երկրների վրա, որոնք չէին ընդունել Դարեհի իշխանությունը և ապստամբել էին նրա դեմ: Այսպես, VI սատրապությունից հետո հիշատակվող սատրապու- թյուններն ուղղակի կամ անուղղակի եղել են կա՛մ որպես ապստամբ երկրներ, կա՛մ էլ պատերազմական գործողությունների թատերաբեմ: VII սատրապության մեջ, ի թիվս այլ ժողովուրդների, հիշատակվում են նաև սատտագյուտները, իսկ Բեհիսթունի արձանագրությունում Դարեհը Սաթագուշը հայտարարում է ապստամբ երկիր, չնայած արձանագրության հետագա շարադրանքում ավելի ստույգ տեղեկություններ չի տալիս 1 : Բեհիսթունի արձանագրության պարսկերեն տեքստում (նաև էլամերեն տարբերակում) Դարեհը Արաքոսիայում Վահյազդատայի ուղարկած բա- նակին հաղթելուց հետո հայտնում է, որ այդ էր իր կատարածը Արա- քոսիայում 2 : Սակայն արձանագրության աքքադերեն տարբերակում Դա- րեհը, խոսելով նույն իրադարձությունների մասին, հայտնում է Սատտա- գյուտիայի Գանդատամակի (պարսկերեն տեքստի Գանդուտավան է) վայրի մոտ տեղի ունեցած ճակատամարտի մասին և վերջում ավելացնում, որ այդ է իր կատարածը Սատտագյուտիայում և Արաքոսիայում 3 : Բերված տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ Սատտա- գյուտիայում Դարեհի բանակը գործել է Արաքոսիային սահմանակից շրջանում, և հավանաբար, Վահյազդատայի ուղարկած բանակին հաղթե- լուց հետո Արաքոսիան մտնում է VII սատրապության մեջ: Փաստորեն, ինչպես տեսնում ենք, չնայած Վահյազդատան Արաքոսիայում և Սատ- տագյուտիայում պատերազմում էր Վիվանայի դեմ իր ուղարկած բանակի միջոցով, այդուհանդերձ VII սատրապությունը կարելի է համարել այն 1 Արձանագրությունում Եգիպտոսը ևս հայտարարված է ապստամբ երկիր, բայց այլ տեղեկություններ նրա մասին չունենք: Մեզ համար առավել ընդու- նելի է Է. Բիքերմանի կարծիքը, համաձայն որի` Եգիպտոսում Դարեհի կա- ռավարման սկզբին ոչ մի ապստամբություն էլ չի եղել, եթե չհաշվենք Լի- բիայի ժամանակավոր անջատումը և անկախությունը (հարցի մանրամասն քննությունը տե՛ս Дандамаев 1985: 104-105): 2 Kent 1953: 128. 3 Malbran-Labat 1994: 117-118. 93