ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 92

արևմտյան Փոքր Ասիայում, քանի որ այս շրջանները պետք է հանդիսանային այն սկզբնական ամրակետը, որտեղից սկսվելու էր պարսից արտաքին քաղաքական ծավալման նոր փուլը` սկզբում դեպի սևծովյան սկյութական տարածություններ, այնուհետև` Բալկաններ: Եվ շատ չանցած` մ. թ. ա. 499թ. հոնիական ապստամբությունը ցույց տվեց Դարեհի քաղաքական հեռատեսությունը:
Վարչական վերափոխումները Փոքր Ասիայից սկսելը պայմանավորված էր նաև մի շատ կարևոր հանգամանքով, այն է` Բեհիսթունի արձանագրությունում Եփրատից այն կողմ` դեպի արևմուտք ընկած ոչ մի երկիր չի հիշատակվում Դարեհի դեմ ապստամբած մյուս երկրների շարքում, ինչը և զգալիորեն պայմանավորել է, որ ապստամբությունների ճնշումից հետո վերափոխումները սկսվեին համեմատաբար կայուն այդ տարածքներից 1: Այս համատեքստում հետաքրքիր է Բ. Հարությունյանի այն այն տեսակետը, թե սատրապությունների թվարկման հերթականությունը պայմանավորված է նրանց ձևավորման ժամանակագրական հերթականությամբ: Համաձայն այդ տեսակետի` սատրապությունների կազմավորումը ժամանակագրական հերթականությամբ բաժանվում է հինգ փուլերի ՝ ա) I-VI սատրապություններ, բ) VII-XI սատրապություններ, գ) XII-XIII սատրապություններ, դ) XIV-XVII սատրապություններ և ե) XVIII, XIX, XX սատրապություններ 2: Ժամանակագրական փուլերի ՝ առանձնացումը ցույց է տալիս, որ աշխարհագրական հերթականությունը ցուցակում գրեթե պահպանված չէ, քանի որ այս կամ այն սատրապությունը տվյալ աշխարհագրական միջավայրից( օրինակ` արևմուտքից) անմիջապես թռիչք է կատարում Կենտրոնական Ասիա և, ընդհակառակը, արևելյան շրջաններից` դեպի հարավ: Աշխարհագրական հերթականությունը պահպանվում է VIII- XI, XV-XVI, XVIII-XIX սատրապությունների պարագայում: Եվ ընդհանրապես, ինչպես աքեմենյան սեպագիր արձանագրություններում թվարկվող երկրները, այնպես էլ սատրապությունները թվարկվում են ոչ խիստ ընդգծված աշխարհագրական հերթականությամբ: Մեր կարծիքով սատրապությունների ձևավորման նման ժամանակագրական պայմանականությունը բացատրվում է այն քաղաքականությամբ, որը Դարեհ Ա-ն իրա-
1
Հերոդոտոսը հաղորդում է, որ Դարեհի համար ծանր ժամանակներում Փռյու- Փռյուգիայի, Լյուդիայի, Հոնիայի սատրապ Օրոյտեսը չի օգնում արքային և զբաղված էր չարագործություններ կատարելով( Հերոդոտոս: III, 120-128), սակայն Օրոյտեսի վերաբերմունքը Դարեհի նկատմամբ չի վերածվում բացահայտ զինված անհնազանդության, և շուտով գահի վրա ամրապնդված Դարեհի հրամանով Օրոյտեսը սպանվում է:
2
Հարությունյան 1999: 49-53: 92