Պ. գ. թ. Խորիկյան Հովհաննես( ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ)
ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆ ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ
Մասնագիտական գրականության մեջ սատրապությունների թվարկման հերթականությունը միշտ էլ տարակարծությունների տեղիք է տվել: Օրինակ, Ի. Դյակոնովի կարծիքով պատմահայր Հերոդոտոսի ցուցակում սատրապությունները թվարկված են նրանց` Մարական, այնուհետև Աքեմենյան տերությանը միացնելու հերթականությամբ 1: Նրա համոզմամբ I-XII սատրապությունները առաջ են տարվել Հոնիան առանձնացնելու համար, և այս խումբը պետք է հաջորդեր XIII-XVII( կամ XVIII) սատրապություններին: Համաձայն մեկ այլ տեսակետի` արևմտյան սատրապությունների ՝ առաջինը հիշատակվելը պարզապես պայմանավորված է հին հունական ավանդույթներով( օրինակ, Տրոյական պատերազմում հակառակորդ բանակների նկարագրությունը) կամ հոնիացիների աշխարհագրական պատկերացումներով 2, այսինքն` խոսքը վերաբերում է Հերոդոտոսի հելլենակենտրոն մտածողությանը:
Մեր կարծիքով արևմտյան սատրապություններին և առաջին հերթին փոքրասիական սատրապություններին վարչական տեսանկյունից նախապատվություն տալը պայմանավորված էր ոչ միայն այդ երկրների համար խորթ պարսկական տիրապետության ամրապնդման մտահոգությամբ, այլև ռազմավարական տեսանկյունից ավելի հեռուն գնացող ծրագրերով, որոնք երկար սպասել չտվեցին: Հաստատելով իր նախորդների տիրույթների սահմանները և իր հերթին նույնպես ընդլայնելով կայսրության սահմանները` Դարեհ Ա-ն` որպես հեռատես պետական գործիչ, լավ էր հասկանում, որ պարսից տիրապետության ամրապնդման հեռանկարները Փոքր Ասիայում, Թրակիայում, Էգեյան ծովի կղզիներում անկայուն կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Բալկանյան թերակղզու հույները կպահպանեն իրենց քաղաքական ազատությունը: Այս էր պատճառը, որ Դարեհը վարչական վերափոխումները նախ և առաջ սկսեց
1
Дьяконов 1956: 342 և այլն: Ջ. Քամերոնի կարծիքով խոսքը ոչ թե սատրապությունների ցուցակի մասին է, այլ թվարկվում են սոսկ հպատակ ժողովուրդները( տե ՛ ս Cameron 1973: 47-56):
2
Armayor 1978: 1ff. 91