ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 87
վերջերս ենթարկվել է վերանայման: Ըստ նորագույն բառավիճակագրա-
կան հետազոտության՝ խուռի-ուրարտերենը և հյուսիսկովկասյան լե-
զուները պատկանում են հիպոթետիկ չինա-կովկասյան մակրոընտանիքի
առանձին ճյուղ կազմող ցեղակից, բայց միմյանցից անկախ լեզվաընտա-
նիքների 1 :
Խուռի-ուրարտական նախալեզվի տրոհման ժամանակը պարզելը
կապված է որոշակի բարդությունների հետ: Այն փաստը, որ ուրարտերե-
նում հարաբերական դերանվան իմաստով գործածվող al- արմատը վաղ
խուռիերենում հանդես է գալիս ցուցական (անաֆորիկ) դերանվան գոր-
ծառույթով, կարծես վկայում է այն մասին, որ նախաուրարտական բար-
բառը նախալեզվից պետք է անջատված լիներ նախաուրկեշյան ժամա-
նակաշրջանում: Մյուս կողմից՝ էրգատիվ հոլովի և էրգատիվ շարքի բայա-
կան ցուցիչների համընկնումը երկու լեզուներում այն պարագայում, երբ
վաղ (ուրկեշյան) խուռիերենը նախաէրգատիվ լեզու էր 2 , խոսում են այն
մասին, որ տրոհումը տեղի է ունեցել հետուրկեշյան շրջանում:
Եթե տրոհումը տեղի է ունեցել նախաուրկեշյան շրջանում, ապա
երկու լեզուներում միմյանցից անկախ առաջացած էրգատիվ ցուցիչների
համընկնումը, ամենայն հավանականությամբ, զուգահեռ զարգացման
արդյունք է, իսկ հետուրկեշյան շրջանում տրոհման դեպքում խուռի-ուրար-
տական հարաբերական դերանվան փոխարինումը ցուցականով ավելի
ուշ, զուտ ուրարտական երևույթ պետք է համարել:
Հնչյունական համակարգ
Խ.-ու. նախալեզվին, ըստ ամենայնի, հայտնի էին երկու լեզուներին
հատուկ a, i, e, u, o ձայնավորները:
Այն փաստից, որ խուռիերենի բաղաձայնական համակարգը բաղ-
կացած էր պարզ (ձայնեղ և խուլ դիրքային տարբերակներով) և
կրկնակ/լարված, իսկ ուրարտերենինը՝ ձայնեղ, խուլ (շնչեղ՞) և կոկոր-
դային/աբրուպտիվ շարքերից, կարելի է ենթադրել, որ նախալեզվին
հատուկ էին առնվազն hետևյալ երեք շարքերը՝ պարզ (ձայնեղ և խուլ են-
թահնչույթներով), կրկնակ/լարված, կոկորդային/աբրուպտիվ:
Հետագա զարգացումների արդյունքում խուռիերենում կոկորդային
բաղաձայնները կորցրին կոկորդային հատկանիշը՝ վերածվելով պարզ
բաղաձայնների (դա հետևում է ուրարտերենի կոկորդային բաղաձայնների
համապատասխանությունից խուռիերենի պարզերին)։ Ուրարտերենում
տեղի է ունեցել կրկնակ բաղաձայնների պարզեցում (դրա վկայությունն է
1
2
Տե՛ս Kassian 2011:
Տ՛ես Khachikyan 2016: 49-51:
87