ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 86

աննշույթ են։ Ի տարբերություն հին և նոր խուռիերենի՝ այստեղ -š/ž ցուցիչը հանդես է գալիս ոչ թե էրգատիվ (անցողական բայերի ենթակայի հոլով էրգատիվ տիպաբանության լեզուներում), այլ կրավորական/օբյեկ- տակենտրոն նախադասություններում գործող անձն արտահայտող թեք հոլովի դերում: Հին խուռիերենում այդ ցուցիչը հանդես է գալիս թե՛ էրգա- տիվ, թե՛ թեք հոլովի իմաստով, մինչդեռ նոր խուռիերենում և ուրար- տերենում այն պահպանում է միայն էրգատիվ հոլովի իմաստը: Ելնելով բայի էրգատիվ խոնարհման ցուցիչների և ստացական դերանվանական ածանցների ծագումնաբանական կապից՝ կարող ենք ենթադրել, որ էրգատիվ հոլովի ցուցիչը սկզբնապես արտահայտել է սեռական/ստա- ցական/հարաբերական հոլովի իմաստ: Ուստի կարելի է եզրակացնել, որ խուռի-ուրարտական նախալեզվում առկա էին սեռական հոլովի երկու տարբեր ցուցիչներ` խուռիերենից և ուրարտերենից մեզ հայտնի *-we (> խուռ. -we, ուր. -y) և *-š 1 : Զգալի նմանություն է նշմարվում ուրարտերենի և հին խուռիերենի միջև, հմմ. բացարձակ հոլովի հոգնակի թվի արտահայտումը 3-րդ դ. Հոգ- նակի անձնական դերանվանական ածանցի (խուռ. –l(la), ուր. -le) միջո- ցով, ժամանակի քերականական կարգի բացակայությունը, կերպային (կատարյալ : անկատար) տարբերությունների արտացոլումը բացառապես անցողական բայերում, կատարյալ կերպի և անիրական եղանակների կրավորական/օբյեկտակենտրոն բայաձևերում վիճակի բայերի ցուցիչ -o- թեմատիկ ձայնավորի ներկայությունը։ Միևնույն թեմատիկ ձայնավորի գործածությունից թե՛ անցողական բայերի կատարյալ կերպի և թե՛ ան- ցողական բայերի կրավորական ձևերում հետևում է, որ կատարյալ կերպի անցողական բայերի խոնարհման հիմքում ընկած են կրավորական ձևերը 2 : Նոր խուռիերենի համար բնորոշ է կերպային համակարգի փոխա- րինումը ժամանակի քերականական կարգով, որն ընդգրկում էր ո չ միայն անցողական, այլև անանցողական բայերը: Ներկա ժամանակի աննշույթ ձևերին հակադրված էին անցյալի -ož- և ապառնիի -ed-ցուցիչները, որոնք ավելի վաղ շրջանում հանդես էին գալիս հիմքակազմիչ ածանցների դե- րում: Ժամանակին առաջ քաշված վարկածը, որ խուռիերենն ու ուրարտե- րենը պատկանում են հյուսիսարևալակովկասյան լեզվաընտանիքին 3 , 1 Այդ մասին մանրամասն տե՛ս Khachikyan 2014: Տե՛ս Хачикян 2014: 170-171: 3 Տե՛ս Diakonoff-Starostin 1986: 2 86