ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 85

Բ. գ. դ. Խաչիկյան Մարգարիտ( ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ)
ԽՈՒՌԻ-ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՆԱԽԱԼԵԶՎԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՓՈՐՁ
Ստորև կփորձեմ շատ հակիրճ ներկայացնել իմ պատկերացումները խուռի-ուրարտական նախալեզվի մասին:
Ինքնին հասկանալի է, որ որևէ լեզվաընտանիքի նախալեզվի վերականգնումը խիստ պայմանական բնույթ է կրում և չի կարող հավակնել լիակատարության: Խնդիրն առավել է բարդանում, երբ լեզվաընտանիքը ներկայացված է ընդամենը երկու մոտ ցեղակից մեռած լեզուներով, որոնց ուսումնասիրվածության աստիճանը հեռու է կատարյալ լինելուց: Այդպիսին է վիճակը խուռիերենի և ուրարտերենի դեպքում: Այդուհանդերձ, այն հանգամանքը, որ խուռիերեն տեքստերն արտացոլում են լեզվի զարգացման տարբեր փուլեր, փոքր-ինչ մեծացնում է ուսումնասիրողի հնարավորությունները:
Խուռիերեն աղբյուրների վերլուծությունը բերում է հեղինակին այն եզրակացության, որ խուռիերենում կարելի է առանձնացնել զարգացման երեք փուլ ՝ վաղ, հին և նոր:
Վաղ փուլը ներկայացված է մ. թ. ա. III հզ. վերջերով թվագրվող արձանագրությամբ ՝ Ուրկեշի( հյուսիսարևմտյան Սիրիա) առաջնորդ Տիժադալի կողմից տաճարի հիմնադրման մասին, հին փուլը ՝ Մարիում( Եփրատի միջին հոսանք) և հարավային Միջագետքում հայտնաբերված մ. թ. ա. II հզ. սկզբի հմայական տեքստերով, միջին խեթական շրջանի( մ. թ. ա. 15-14դդ.) խուռի-խեթական երկլեզու տեքստով, ինչպես նաև Բողազքյոյում գտնված մի շարք այլ տեքստերով 1, նոր փուլի կարևորագույն ներկայացուցիչը Միտաննիի արքա Տուշրատտայի փարավոն Ամենհոտեպ III-ին հասցեագրված նամակն է( մ. թ. ա. 14դ. կեսեր)
Ուրարտական տեքստերի խիստ ստանդարտացված բնույթը լեզվի զարգացման փուլերի բացահայտումը դարձնում է անհնարին:
Վաղ խուռիերենի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ, չնայած լեզվում թեք հոլովների առկայությանը, ենթական և ուղիղ խնդիրն
1
Հատուկ տեղ է զբաղեցնում Ուգարիթում հայտնաբերված շումերա-խուռիական բառացանը: Վերջինիս բայաձևերը տարբերվում են թե ՛ հին, թե ՛ նոր խուռիականներից: Հավանաբար այս տեքստում արտացոլված է հին խուռիերենի առանձին բարբառ:
85