ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 80
Փորձենք նախնական դիտարկումներ անել Հայկական լեռնաշ-
խարհի վաղ պետական միավորների առաջացման սոցիալական մեխա-
նիզմների մասին:
Հայկական լեռնաշխարհը ներառված էր տարածաշրջանի սոցիալ-
մշակութային վերաձևումների մեջ՝ սկսած մ.թ.ա. X-VIII հազարամյակ-
ներից: «Կենսապահովման համակարգը համեմատաբար կարճ պատմա-
կան ժամանակահատվածում պետք է հանգեցներ ժողովրդագրական
«պայթյունի» և հանրության զբաղեցրած կենսախորշի վրա ժողովրդա-
գրական աննախադեպ ճնշմանը, ինչն իր հերթին պետք է ծներ այդ
հանրության տրոհման-սեգմենտավորման պահանջ` առաջացնելով քաղա-
քակրթության նախաշեմին գտնվող կամ քաղաքակրթության «հորձանու-
տի» մեջ քաշված հասարակություն» 1 :
Ո՞ր գործոնները կարող էին նպաստել Հայկական լեռնաշխարհում
գոյություն ունեցող «կոմպլեքսային հասարակությունների» կայացման
փուլում 2 գտնվող հանրույթների՝ պետականության վերաճելուն 3 : Ճգնա-
ժամային ի՞նչ ազդակ կարող էր ունենալ իր դերակատարումը:
Կարծում ենք, որ այդ խթանի դերում կարող էին հանդես գալ
երկու գործոններ, նախ՝ միջավայրի սահմանափակվածության գործոնը,
տվյալ դեպքում՝ կլիմ