ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 79

դակներն են գերակայող պետականության այս կամ այն մոդելի (նմուշ- օրինակի) կազմավորման դեպքում: Այժմ անդրադառնանք ռեսուրսների պակասի կամ միջավայրի սահմանափակվածության գործոնին: Այս գործոնի մասին կարելի է խոսել, երբ համայնքի կենսոլորտը սահմանափակված է հստակ աշխարհագրա- կան սահմաններով, երբ համայնքը մեկ այլ վայր տեղափոխվելու կամ հողատարածքներն ավելացնելու հնարավորություն չունի, կամ էլ ինչ-ինչ պատճառներով վերափոխված միջավայրի մարտահրավերներին նոր պատասխաններ տալու անհրաժեշտություն է ծագել: Միջավայրի սահմա- նափակվածության գործոնի իր բացատրությունն է առաջարկել Ռ.Կար- նեյրոն: Ըստ այս տեսակետի՝ անցումը դասակարգային հասարակության հնարավոր է զարգացած երկրագործական այնպիսի տնտեսության առ- կայության դեպքում, որը տվյալ պետական մոդելի տնտեսության հիմքն է: Սակայն խոսքը ոչ թե առհասարակ երկրագործական հասարակություն- ների մասին է, քանի որ պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ հասարակությունը երկրագործական է, բայց հավելյալ արդյունք չի տալիս, այլ այն երկրագործական հասարակությունների մասին, որոնք հավելյալ արդյունք արտադրելու տեխնիկական հնարավորություններից զատ ունեն այդ արդյունքն արտադրելու սոցիալական մեխանիզմներ 1 : Սոցիալական այդ մեխանիզմը Կլասսենի նշած խթանող իրադարձությունն է, որի և հասարակության մեջ առկա պայմանների համադրությամբ էլ ի հայտ է գալիս պետությունը 2 : տոնատար անձանց, ինչպես նաև բանակի հավաքագրման և կենսապա- հովման կարիքն ավելացավ: Առաջնորդների ժողովի պարտականություն- ները և պատասխանատվությունը աճեցին, և ըստ երևույթին այն այլևս ունակ չէր կառավարելու: (Морган 1935: 148): Կլասսենը որպես անհրաժեշտ պայմաններ նշում է պաշտպանության կազմակերպման անհրաժեշտությու- նը, կոլեկտիվ աշխատանքներ կատարելու, խիտ բնակեցված տարածքնե- րում կարգ ու կանոն հաստատելու անհրաժեշտությունը (Claessen 2002: 106) Լ.Գրինինը պատմականորեն ծագած առաջին պայման է համարում բարձր- արդյունավետ և լայնամասշտաբ ոռոգելի տնտեսությունը, ավելի ուշ շրջան- ներում՝ գութանային հողագործության և մետաղագործության զարգացումը, ռազմական տեխնիկայի և պատերազմներ վարելու ձևերը, փոխառություն- ները (գրային համակարգ, իրավական համակարգ, զարգացած կրոն) և այլն: (Гринин 2001: 25). Առ այսօր գոյություն ունեցող տեսակետների քննարկումը տե՛ս Гринин 2007: 39. Сорокин 1992: 521: 1 Карнейро 2006: 58-59. 2 Claessen 2002: 110. 79