ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 78

ավելացում 2 , հանրույթների միջև կապերի աշխուժացում, պրեստիժային բարիքների դերի աճ, տնտեսական կոոպերացիայի և կառավարողների և կառավարվողների միջև ծառայությունների փոխանակում 3 , ռեսուրսների պակաս, կրոնի զարգացում, աշխատանքի բաժանում, մարդկային ինտե- լեկտի զարգացում և այլ պատճառներ, այս կամ այն համադրությամբ առաջ են քաշված բազմաթիվ գիտնականների կողմից 4 , նայած թե որ ազ- խոշոր մարդկային պոպուլյացիայի (մոտավորապես 10000 և ավելի) վարքը դինամիկ օրինաչափություններ ունի: (Клягин 1996: 86, 92-93): Բարդ շեր- տավորված հասարակություն ձևավորելու համար անհրաժեշտ է մարդկանց որոշակի թիվ, որն էլ կապահովի վարչարարների, ծառաների, քրմերի, զին- վորների և այլոց պահանջը (Claessen 2002: 107): Ժողովրդագրական գործոնի մասին հետաքրքիր դիտարկում է արել Ա.Կորոտաևը. Նեոլիթյան հեղափոխությունից մի քանի հազար տարի անց մարդկությունը մեծ թվով նորամուծություններ է կատարել, որոնք բարձրացրել են աշխատանքի ար- դյունավետությունը և ներունակ էին բարձրացնելու մարդկանց մեծամաս- նության կենսամակարդակը: Սակայն լրացուցիչ այս ռեսուրսները միշտ օգտագործվել են վերարտադրողական հաջողության մեծացման համար: Կենսամակարդակի ցանկացած բարձրացմանը հետևել են մանկական մահացության կրճատում և վերարտադրողական տարիքի հասած երեխա- ների թվի աճ: Արդյունքում լրացուցիչ ռեսուրսները նախևառաջ նպաստում էին բնակչության աճին, և այդ աճը շատ արագ խժռում էր այդ ռեսուրսները: Արդյունքում ցիկլի վերջում բնակչության մեծամասնության կենսամակար- դակը վերադառնում էր նախկին վիճակին, եթե նույնիսկ ավելի չէր իջնում (Коротаев 2003: 215): 1 Վերոհիշյալ գործընթացների զարգացման մեջ հսկայական դեր են խաղում արտաքին հարաբերությունները և այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ պա- տերազմները, վերաբնակեցումները, առևտուրը, փոխառությունները: Չնա- յած միջհամայնքային շփման այս ձևերն ուսումնասիրվում են, սակայն ընդ- հանուր առմամբ պետության առաջացման տեսության մեջ արտաքին գոր- ծոնների դերը անարժանիորեն նվազեցված է» (Гринин 2007: 35): 2 Մարքսիստական հարացույցում՝ տնտեսական գործոններ և դասակարգային պայքար: 3 Service 1971: 1975. 4 Նշենք մի քանիսը. պետականության առաջացման գլխավոր խթան Մորգանը համարում է տոհմական հաստատությունների անկարողությունը բավարա- րելու հասարակության հարաճուն կարիքները, և մասնավորապես քաղաք- ների ի հայտ գալը, քանի որ քաղաքը՝ հասարակությունը փոխելով, կառա- վարման համակարգի առջև դրեց նոր մարտահրավերներ. պաշտոնյաների, դատավորների, տարբեր աստիճանների զինվորական և մունիցիպալ պաշ- 78