որպես ջրբաժանի, որը տարանջատում է նախապետական հասարակությունները քաղաքակրթությունից 1 և այլ գործոններին:
Պետականության հատկանիշներից բացի, քննարկման առարկա է նաև պետականաստեղծ գործոնների հարցը: Ի ՞ նչ « էական պայմաններ » 2 են անհրաժեշտ, որպեսզի որոշակիորեն ինքնակազմակերպված նախապետական հանրույթը վերափոխվի պետականության: Վերը նշված ճգնաժամը ի ՞ նչ դրսևորումներ պետք է ունենա վաղ հասարակություններում ՝ դրանք էլ ավելի համախմբելու և « հասարակական ձեռքբերումները որոշակի սոցիալ-ինտեգրատիվ մատրիցայի » 3 ՝ էվոլյուցիոն նոր մակարդակի բարձրացնելու համար:
Մեզ առավել համալիր և ամփոփ է թվում ռուս հետազոտող Գրինինի դասակարգումը: Այսպես, գոյություն ունեն պետականության անցման երկու հիմնական ուղիներ.
1. Ուղղահայաց, այսինքն անցում ավելի ցածր փուլից ավելի բարձր փուլի, ինչը կապված է հասարակության ծավալի ու բարդացման աճի հետ, և այդ բարդացումը տեղի է ունենում առավել մանր հասարակարգերի ՝ ավելի մեծ պոլիտիայի մեջ միավորվելու միջոցով, ընդ որում այս տարբերակը ժամանակային առումով ավելի արագ, երբեմն էլ սրընթաց գործընթաց կարող է լինել:
2. Հորիզոնական, այսինքն ՝ էվոլյուցիայի նույն փուլի շրջանակներում անցումը էվոլյուցիոն զարգացման մյուս գծին: Երկրորդ տարբերակն առաջին հերթին կապված է ոչ թե ծավալների ու բարդության աճի, այլ հասարակության ներսում կառուցվածքային փոփոխությունների հետ: Այս փոխակերպումը հորիզոնական է, և ըստ էության նախապետական հասարակությունը կամ պոլիտիան ՝ որպես պետականության անալոգ( նմանակ), իր զարգացման ցանկացած փուլում այս կամ այն ազդակի հետևանքով կարող է վերաճել պետականության:
Պոլիտոգենեզի և վաղ պետականությունների առաջացման պատճառները համալիր բնույթ ունեն: Անցում արտադրող տնտեսության, աշխարհագրական և կլիմայական առանձնահատկություններ( Կ. Վիտֆոգել, Լ. Մեչնիկով), բնակչության աճ 4, միգրացիաներ 1, հավելյալ ապրանքի
1
Крадин 2012: 177.
2
Claessen 2002: 105.
3
Клягин 1996: 108-107.
4
Որոշ ուսումնասիրողներ հստակ թիվ են առաջարկում: Չայլդը նշում էր, որ բնակչության մինիմումը( նվազագույնը) տվյալ դեպքում պետք է կազմի 7000 մարդ( Childe 1950: 10): Ըստ Կլյագինի ՝ փոքր մարդկային պոպուլյացիան( հազար հոգուց պակաս) ցուցաբերում է անկանխատեսելի պահվածք, իսկ 77