ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | 页面 76

նում և տարաբնույթ պոլիտիաներ ծայրամասերում 1 : Այսպիսով, «հիմքեր չկան այս կամ այն հասարակության պատմության մեջ ինչ-որ մի թռիչք՝ ազգակցականի լիակատար գերակայությունից դեպի տարածքային կապերի բացարձակ տիրապետություն փնտրելու համար» 2 : Եվ երրորդ բաղադրիչի՝ հարկային համակարգի առկայությունը և բացակայությունը նույնպես քննարկումների առարկա են: Մասնագետ- ները գտնում են, որ վաղ հասարակությունների դեպքում երբեմն դժվար է զանազանել հարկը տուրքից, նվերներից, ռեցիպրոկացիայի վրա հիմնված վերաբաշխումից 3 , ժամանակավոր փոխառություններից, հարկադրական աշխատանքի որոշ տեսակներից: Մյուս կողմից՝ սեփական հպատակները հարկային պարտավորվածությունից կարող էին ազատված լինել, բայց օտարերկրացիները և առևտրականները լինեին հարկատու. հարկերը կանոնավոր բնույթ չէին կրում և այլն: Վերոհիշյալ եռյակից բացի, քննարկման առարկա են նաև պոլի- տոգենեզին նպաստող ներքին (մշակութային գործոններ, օրինակ՝ գա- ղափարախոսություն) և արտաքին (էկոլոգիական, սոցիալական, միջհա- մայնական հարաբերություններ 4 և այլն) գործոնների հիմնախնդիրները 5 : Որոշ ուսումնասիրողներ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում եռամակարդակ սոցիալական շերտավորմանը 6 , գրային համակարգին՝ 1 Տարածքային փոխակերպումները վաղ պետականությունների դեպքում ունեն նեն ևս մեկ առանձնահատկություն. հաճախ գրավոր աղբյուրների բացակա- յության պարագայում օգնության է գալիս հնագիտությունը: Հնագիտական ուսումնասիրությունները թույլ են տալիս բացահայտել բարդ սոցիալական կառուցվածքի հատկանիշները՝ բնակավայրերի աստիճանակարգություն, կացարանների և դամբարանների շերտավորում, ինչը վկայում է ազնվակա- նության կամ վերին խավի առկայության մասին (Лозный 1995: 106): 2 Бондаренко 2012: 116. 3 Կառավարվողները կառավարողին տրամադրում են բնամթերք և ծառա- յություններ՝ կամավոր-պարտադիր նվերների, տուրքերի, հասարակական աշխատանքների և այլնի տեսքով, իսկ փոխարենը ստանում իրենց նյութա- կան ծախսերի փոխհատուցում հիմնականում գաղափարախոսական ոլոր- տում, և վաղ պետականության զարգացմանը զուգընթաց ռեցիպրոկացիան ստանում է ավելի ու ավելի անհամաչափ, ոչ սիմետրիկ բնույթ (Кочакова 1995: 159): 4 Амброзино 1995: 71-72. 5 Քաղաքակրթության հատկանիշների մանրամասն քննարկումը տե՛ս Крадин 2012: 6 Claessen 1978: 587-588. 76