ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 75

ջոկատները, քիչ թե շատ խոշոր մշտական բանակը և ոստիկանությունը ՝ այս բոլոր կառույցները միշտ չէ որ համակարգային բնույթ ունեն, և ըստ էության նրանք հիմնվում են կազմակերպման արդեն գոյություն ունեցող( տոհմային, սովորութային և այլն) ավանդույթների և ձևերի վրա: Առավել ևս փոքր պետությունների պարագայում հարկադրման պրոֆեսիոնալ ապարատն ընդհանրապես թույլ էր:
Եռյակի մյուս բաղադրիչը հասարակության կազմակերպման տարածքային սկզբունքն է: Ըստ ավանդական պատկերացումների 1 ՝ պետության մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ հասարակության կազմակերպման ազգակցական սկզբունքը ամբողջությամբ դուրս է մղվում: Այս հակադրումը հետագայում լուրջ քննադատության է արժանացել 2. Մանավանդ վաղ պետականությունների պարագայում դժվար է հստակ տարանջատել ազգակցական և տարածքային սկզբունքները: Ըստ Կլասսենի և Սկալնիկի ՝ տիպիկ վաղ պետականության պարագայում ազգակցական կապերը դեռևս հավասարակշռվում են տարածքային կապերով, բայց և առաջատար դեր վարչական մարմիններում խաղում են ոչ բարեկամական սկզբունքով առաջ եկած պաշտոնյաները 3: Բոնդարենկոն նշում է նաև, որ հատկապես Մերձավոր Արևելքի երկրների պարագայում հողագործական հասարակություններում ազգակցական համայնքի վերացման դեպքերը խիստ հազվադեպ են 4: Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ մինչպետական և պետական կազմավորումներում կարևորվում է ոչ այնքան տարածական բաժանման առկայությունը կամ բացակայությունը, այլ այն հանգամանքը, որ անցումը պետականության ուղեկցվում է « բնական » տարածական բաժանումից « արհեստական » բաժանման անցումով. Նահապետական քաղաքական կազմակերպությունից ժառանգելով բնական տարածքային բաժանումը ՝ ձևավորվող պետականությունը սկսում է այն արհեստականորեն փոփոխել, ինչն ավելի պարբերական բնույթ է կրում: Սակայն միշտ չէ որ վաղ պետականություններում տարածական փոխակերպման այս սկզբունքը դրսևորվում է կանոնավոր: Վերջիններս հաճախ ներկայանում են որպես տարաբնույթ ՝ կազմակերպման տոհմային և էթնիկ, տարածական և խառը սկզբունքներով: Ավելին, հետագայի զարգացած և հասուն պետականությունները նույնպես դրսևորում են մի իրավիճակ, երբ փաստացի առկա են պետականության մի տեսակ կենտրո-
1
Հիմքում, իհարկե, Լ. Մորգանի տեսակետն է( Морган 1935: 7):
2
Տե ՛ ս Бондаренко 2012: 112-113.
3
Claessen & Skalnik 1978, հղումը ըստ Бондаренко 2012: 102.
4
Бондаренко 2012: 105-106. 75