Պետականության հատկանիշների վերաբերյալ նույնպես միասնական կարծիք չկա 1: Մանավանդ խորհրդային պատմագիտության և տեսական գրականության մեջ որպես պետականության հատկանիշներ նշվում է այսպես կոչված պետականության դասական եռյակը, որը ձևավորվել է XIX դարում և կիրառվում էր թե ՛ մարքսիստական, թե ՛ նոր էվոլյուցիոն այլ տեսություններում 2 ՝ հասարակության կազմակերպման տարածական սկզբունքը, հարկային համակարգի առկայությունը, զարգացած մասնագիտական պետական ապարատը:
Այս եռյակի, հատկապես զարգացած պետապարատի առկայությունը վիճաբանության թեմա է, եթե խոսքն արդեն կայացած պետականության մասին չէ: Արքայական թիկնապահները, պահակները, վարձու
1
Թվարկենք առավել հայտնի տարբերակները. այսպես, ըստ Գ. Չայլդի, քաղաքաղաքակրթության( իմա ՝ պետականության) ցուցիչները տասն են ՝ քաղաքային կենտրոնի առկայություն ՝ 7000-20000 բնակչությամբ, մասնագիտացված արհեստավորների, պաշտոնյաների, քրմերի և այլոց առկայություն, վերադասին վճարվող « հավելյալ եկամուտ », կոթողային հասարակական շինություններ, կառավարող դասակարգ, գրային և թվային համակարգեր, հանրահաշվի, երկրաչափության և աստղագիտության սաղմնային դրսևորումներ, արվեստ, արտաքին առևտուր և տարածքային սկզբունքի վրա հիմված պետություն( Childe 1950:10-16): Կլասսենն ու Սկալնիկն առաջարկում են հետևյալ 6 գործոնները ՝ բնակչության աճ, պատերազմ, նվաճում, գաղափարախոսություն, հավելյալ ապրանքի արտադրություն և արդեն գոյություն ունեցող պետությունների ազդեցություն, սակայն ավելի ուշ շրջանի ուսումնասիրություններում որոշ փոփոխություններ են մտցրել. պատերազմն ու նվաճումները երկրորդական գործոնների են վերածվել, իսկ առաջին պլան մղվել են ոռոգումը, առևտուրն ու էնդոգամիան( Claessen & Skalnik 1978: 625): Ըստ Յու. Բերյոզկինի ՝ հասարակության սոցիոքաղաքական բարդացման մասին վկայում են կոթողային շինությունները, թանկարժեք ոչ կենցաղային իրերի առկայությունը, խոշոր բնակավայրերը և այդ բնակավայրերի ու շինությունների ակնհայտ աստիճանակարգությունը( Березкин 2012: 139-142): Ըստ Ռ. Կառնեյրոյի ՝ պետությունն ինքնուրույն քաղաքական միավոր է, որն իր տարածքում միավորում է բազմաթիվ հանրույթներ, ունի կենտրոնական կառավարություն, որն իրավասու է պատերազմ վարել և հարկադիր աշխատանքներ իրականացնել, հարկեր հավաքել, հրատարակել և կյանքի կոչել օրենքներ( Carneiro 1991:168): Ն. Կրադինը որպես պարտադիր պայմաններ նշում է նստակեցությունը, ինտենսիվ հողագործությունը որպես տնտեսության հիմք, մետաղագործությունը( Крадин 2012:195).
2
Гринин 2007: 31. 74