ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 73

մինչև վաղ պետականությունների առաջացումը: Արմատապես փոփոխված իրավիճակը համակարգի պատաս- խանն էր ձևավորված հանգամանքներին 1 և բովանդակային նոր կառույցի՝ կառույցի՝ էվոլյուցիոն տեսակետից հեռանկարային մոդելի 2 , տվյալ դեպքում՝ պետականության առաջացման պատճառ: Անշուշտ, վաղ պետական միավոր հասկացությունն անհնար է սահմանափակել կարծրացած գաղափարախոսական սխեմաների պրոկրուստյան մահիճի շրջանակներով. ավանդական տեսություններից 3 , բայց ներկայումս առաջ են քաշված վաղ պետականությունների տի- պաբանության բազմաթիվ տարբերակներ 4 , և նույնիսկ պետության հատ- կանիշների պարագայում տարընթերցումները բազմազան են 5 : 1 Назаретян 2004а: 325. Гринин 2007. 3 Ավանդական հայացքները և տեսությունները կարելի է բնութագրել հետևյալ չափանիշներով. առկա է «նախապետական հասարակություն - պետություն» միագիծ սխեմա, ենթադրվում է հետնախնադարյան հասարակությունների զարգացման միակ իրական էվոլյուցիոն ուղղություն՝ դեպի պետություն, զար- գացման յուրաքանչյուր փուլ անխուսափելի է գործնականորեն ցանկացած նախապետական հասարակության համար, և, վերջապես, ցանկացած նույ- նիսկ ոչ զարգացած պետություն, որպես կանոն, ավելի բարդ է, քան ցանկա- ցած ոչ պետական հասարակություն (Гринин и др. 2006:12): 4 Կլասսենն ու Սկալնիկն առաջարկում են սաղմնային, տիպիկ և անցումային վաղ պետականություններ (Claessen&Skalnik 1978), Կրադինն առաջարկում է չհրաժարվել մարքսիստական դրույթից, որ տնտեսության ձևն է կանխորո- շում սոցիալական կազմակերպության ձևը (Крадин 1995а: 14), նաև նշվում է որ Ջ.Ստյուարդի հետևորդները մշակել են բազմագիծ մոդել, որտեղ հաշվի են առնված էկոլոգիական բոլոր գործոնները (Sanders&Webster 1978): Էկոլո- գիական չափանիշներից ելնելով (մերձարևադարձային, «մեծ գետերի» բեր- րի շրջաններ և չափավոր էկոլոգիական գոտիներ՝ մետաղյա գործիքների շեշտադրումով)՝ տիպաբանության իր տարբերակն առաջարկել է Յու.Պավ- լենկոն (Павленко 1989): Երկաթի՝ պոլիսային կառուցվածքում ունեցած դերի մասին տե'ս Фролов 1988: Երեք տարբերակ նշում է Լ.Կուբբելը՝ ռազմական, արիստոկրատական և պլուտոկրատական (Куббель 1988: 134-135): Պոլիտո- գենեզի տարբեր մոդելներ առաջարկում է Ի.Դյակոնովը (Дьяконов 1989: 35- 51; նաև՝ Дьяконов 1994): 5 Ոմանք գտնում են, որ «առայժմ չկա միասնական տեսակետ, թե որ պոլի- տիան պետք է համարել պետականություն, և սոցիոմշակութային բարդու- թյան որ աստիճանն է տարանջատում նախապետական հասարակություն- ները պետական հասարակություններից (Гринин и др. 2006: 7): 2 73