ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 72

հայեցակարգում ի հայտ եկած բազմագիծ զարգացման տեսությունները 1 և այլն 2:
Արդեն XX դարի երկրորդ կեսին ՝ երկու համաշխարհային պատերազմներից և XX դարի սկզբի ճգնաժամային երևույթների վերաիմաստավորման ՝ « մշակույթը զարգանում է ճգնաժամերի շնորհիվ » հարացույցի շրջանակներում ձևավորվեց « ճգնաժամային տեսությունը », որի շրջանակներում առաջ քաշվեց պետության ՝ արտաքին գործոններով պարտադրված չլինելու հանգամանքը: Հիմնական շեշտադրումները դրվում են homo տեսակի էվոլյուցիոն զարգացման ընթացքում ի հայտ եկած և միջավայրի փոփոխություններով պայմանավորված օբյեկտիվ ձևափոխումների վրա: Մասնավորապես ուսումնասիրողները գտնում են, որ Homo sapiens-ի ձևավորման արդյունքում կենդանական և զուգահեռաբար գոյություն ունեցող հոմինիդների առանձնահատուկ կեցության մոդելի ստեղծումն ընթացել է էվոլյուցիոն հինգ հիմնական վեկտորներով. 1. Տեխնոլոգիական հզորության աճ, 2. ժողովրդագրական աճ, 3. կազմակերպչական բարդության աճ, 4. սոցիալական և անհատական բանականության աճ և, վերջապես, 5. ներտեսակային ագրեսիայի զսպման մշակութահոգեբանական մեխանիզմների կատարելագործում 3:
Աշխատանքային գործիքներ ստեղծելուց մինչև պարզունակ նախապետություններ կազմավորելու խիստ երկարատև ժամանակաշրջանի փուլերը( 1,2 մլն տարի առաջ – մ. թ. ա. III հազարամյակ) ըստ էության ոչ այլ ինչ են, քան homo տեսակի ՝ ճգնաժամային երևույթները հաղթահարելու և կեցության նոր տեսակներ մշակելու աստիճաններ:
Այդ փուլերից մեկի ՝ արտադրող տնտեսության անցնելու հիմքում նույնպես ճգնաժամային երևույթներն էին, որոնք ժամանակին կասկածի տակ դրեցին մարդկության գոյությունն առհասարակ: Այդ ճգնաժամին մարդկությունը պատասխանեց իր սոցիալական և տնտեսական կազմակերպության արմատական վերակառուցումով 4, և այս վերակառուցման խորքային արտահայտություններից մեկն էլ իշխանության կազմակերպման նոր ձևն էր ՝ սկսած նեոլիթյան կամ քաղաքային հեղափոխությունից
վածքային փոփոխություններում օրինաչափությունների վերհանմանը: Ավելի մանրամասն տե ՛ ս Классен 2000: 7-8.
1
Այս ուղղության մասին տե ՛ ս Крадин 1995а: 9-10.
2
Իր մոտեցումն ունի Ռ. Կայնեյրոն, որը պետականության առաջացման բոլոր տեսությունները բաժանում է երկու խմբի ՝ վոլյունտարիստական և բռնության վրա հիմնված( Кайнейро 2006: 55-57):
3
Назаретян 2004б: 52.
4
Венгеров 2000:14. 72