ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 71

տեսությունը »( Լ. Պետրաժիցկի, Զ. Ֆրոյդ), « ոռոգման կամ հիդրավլիկ տեսությունը »( Կ. Վիտֆոգել), Ա. Թոյնբիի « մարտահրավեր-պատասխանի » տեսությունը 1, 1960-ական թթ. սկսած ՝ նոր էվոլյուցիոնիստական տեսությունները 2, XX դարի երկրորդ կեսին մարքսիստական
կարգը գերակայող էր խորհրդային պատմագիտության մեջ մինչև ԽՍՀՄ փլուզումը( Венгеров 2000:8): Մարքսիստական հայեցակարգի ժամանակակից վերաիմաստավորումը տե ՛ ս Семенов 1997; 2009:
1
Ա. Թոյնբին այս մարտահրավերները խմբավորել է 5 խմբերում ՝ խիստ կլիմայով երկրների, նոր հողերի, հարվածների, ճնշման և սահմանափակման մարտահրավերներ( Тойнби 2010: 178)՝ շարունակելով « մարտահրավեր-պատասխան » բանաձևի վերհանումը տարբեր քաղաքակրթությունների օրինակով: Նշենք, որ Թոյնբիի աշխատանքը թե ՛ տարածական, թե ՛ ժամանակագրական առումներով խիստ լայնածավալ է և լեցուն պատմափիլիսոփայական և աստվածաբանական շեշտադրումներով. նրա համար պատմությունը մարդկային ստեղծագործական ուժի արտահայտությունն է տարաբնույթ քաղաքակրթությունների տեսքով, որպես նախախնամության թողած հնարավորությունների իրագործում: Թոյնբիի աշխատանքի այս առանձնահատկություններին Լ. Ֆեվրը տվել է դիպուկ մի բնորոշում ՝ « քաղաքակրթություններով աճպարարություն »( Февр 1991: 81, 90):
2
Նոր էվոլյուցիոնիզմը ուղղություն է արևմտյան մարդաբանությունում և սոցիոլոգիայում, որը սկզբնապես զարգացումը դիտարկում էր որպես էվոլյուցիոն զարգացում պարզից դեպի բարդը, ըստ Ջ. Ստյուարդի դպրոցի ՝ բազմագիծ, ըստ Լ. Ուայթի ՝ միագիծ մոդելներով: Պարզից դեպի բարդ այդ մոդելի շրջանակներում են նաև Սալինզի ու Սերվիսի քառափուլ տեսությունը, ըստ որի ՝ սոցիալական էվոլյուցիան դիտարկվում է որպես փուլերի շարք( լոկալ խումբ – ցեղ – ցեղատիրություն- պետություն ՝ Service 1971) և Ֆրիդի ՝ էգալիտար հասարակություն- աստիճանակարգված հասարակություն – շերտավորված հասարակություն – պետություն մոդելը( Fried 1967):( Ցեղատիրություն եզրույթի առաջացման և զարգացման մասին տե ՛ ս Крадин 1995: 11-62), 1980-ականներին կոմպլեքս փոխներգործության մոդել առաջարկեց Կլասսենը ՝ պնդելով, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն էվոլյուցիոն վերընթաց պոզիտիվ կուտակումներին, այլև այն հանգամանքին, որ ցանկացած մոդել կարող է և ' դրական, և ' բացասական հետևանքներ ունենալ, առաջընթաց կամ հետընթաց ապրել: Ավելի ուշ առաջ քաշեց սոցիալական էվոլյուցիայի ՝ որպես « ժամանակի մեջ կառուցվածքային վերակազմակերպման գործընթացի » դրույթը: Այս գործընթացի արդյունքում « ի հայտ է գալիս կառուցվածք, որը որակապես տարբերվում է նախորդ ձևից »: Նոր էվոլյուցիոնիստական ուսումնասիրությունները միտված են այդ տեսակի կառուց- 71