ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 70
պետականության կազմավորմանը:
Պետականության առաջացումը հուզել է հասարակական միտքը
դեռևս անտիկ շրջանից: Պլատոնյան «մեր կարիքներն են ստեղծում պե-
տություն» 1,2 և արիստոտելյան «յուրաքանչյուր պետություն – բնական առա-
առաջացման արդյունք է» 3 դրույթներին փոխարինելու եկան պետության
միջնադարյան աստվածաբանական տեսությունները (Թ. Աքվինացի) և
լուսավորչականների «հասարակական պայմանագրի» տեսությունը
(Սպինոզա, Ջ.Լոկ, Թ. Հոբբս, Ժ.Ռուսսո), որոնց հաջորդեցին հեգելյան
«պետությունը աստծո երթն է աշխարհում» 4 , «բռնության տեսությունը» (Ե.
Դյուրինգ, Լ.Գումպլովիչ, Կ.Կաուցկի), Լ.Մորգանի ստադիալ զարգացման
տեսությունը 5 , «օրգանական տեսությունը» (Հ. Սպենսեր, Ռ.Վորմս), որը
մեծապես
պայմանավորված
էր
դարվինիզմի
տարածմամբ
և
պատմագիտության մեջ կենսաբանական գործոնի շեշտադրմամբ,
Օ.Կոնտի պոզիտիվիստական տեսությունը, խորհրդային և հետևաբար
նաև
հայ
պատմագիտության
մեջ
XX
դարի
գերակայող
մատերիալիստական
կամ
մարքսիստական
տեսությունը 6 ,
1
«Շատ բաների կարիք զգալով՝ մարդիկ հավաքվում են միասին, որպեսզի
ապրեն միասին և միմյանց օգնեն: Նման համատեղ բնակությունը մենք ան-
վանում ենք պետություն» (Платон 1986:157, 369):
2
Асмус 1986: 646.
3
Аристотель 1983: 378:
4
Ասատրյան 2014: 165:
5
Լ.Մորգանի տեսությունը մեծ ազդեցություն ունեցավ Ֆ.Էնգելսի, հետագայում
նորէվոլյուցիոնիստական հոսանքի հիմքերում կանգնած Գ.Չայլդի վրա (տե՛ս
Лынша 2001):
6
Ըստ մարքսիստական հայեցակարգի (Կ.Մարքս, Ֆ.Էնգելս, Վ.Լենին)՝ հասա-
րակության զարգացման հիմքում արտադրության զարգացումն է: Արտադրո-
ղական ուժերի աճը հանգեցնում է սոցիալ-տնտեսական հարաբերություննե-
րի համակարգերի փոփոխությանը. փոխվում են հասարակական արտադ-
րության տեսակները՝ արտադրության միջոցները, և հասարակական-տնտե-
սական մի ֆորմացիան փոխարինվում է մեկ այլ՝ ավելի առաջադեմ ֆոր-
մացիայով: Արտադրական հարաբերությունները հանդես են գալիս որպես
հենք, և նրանց հիմքում սեփականության որոշակի ձևն է: Հենքից վերև քա-
ղաքական և իրավական վերնաշենքն է՝ հասարակական գիտակցության
որոշակի ձևը: Պետությունն ունի դասակարգային բնույթ, քանի որ արտա-
հայտում է տիրապետող դասակարգի շահերը: Պետության բռնի ուժի շեշ-
տադրումը համապատասխանում էր խորհրդային հասարակության պետա-
իրավական համակարգին, ինչն էլ հանգեցրեց Մարքսի, Էնգելսի և Լենինի
վիճելի տեսական դրույթների բացարձակացմանը: Այս դոգմատիկ համա-
70