ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 69

Մարիամ Խանզադյան( ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ)
ՎԱՂ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ « Ինչպե ՞ ս մարդիկ թույլ տվեցին իրենց գցել թակարդը, թույլ տալով պետության վեր խոյացումը իրենց շուրջ և իրենց վրա մինչ այն աստիճան, որ նրանք այլևս ընտրություն չունեին և ոչ էլ ի վիճակի էին մերժել այն »
Էյդան Սաութհոլլ
Վաղ պետականությունների 1 առաջացման և տիպաբանության հարցերը պատմագիտության ակտիվ քննարկվող և վիճահարույց հանգուցակետային առավել լայնածավալ խնդիրներից են, որոնք մեծապես կրել են ժամանակի սոցիալ-փիլիսոփայական համակարգերի ազդեցությունը:
Այս հոդվածում կանդրադառնանք վաղ պետականությունների առաջացման տեսություններին, մասնավորապես այն սոցիալական մեխանիզմներին, որոնք հանգեցնում են բովանդակային նոր կառույցի ՝
1
Մասնագիտական գրականության մեջ վաղ պետականություն հասկացությանը զուգահեռ հանդես է գալիս նաև քաղաքակրթություն բառը, որն իր հիմնական հատկանիշներով, մասնավորապես սոցիալական կյանքի կազմակերպվածության ցուցիչներով համապատասխանում է վաղ պետականություն եզրույթին. հասարակություն, որն ունի զարգացած սոցիալական կառուցվածք, պետականություն կամ քաղաքական կազմակերպման ոչ պակաս բարդ ձևեր( Крадин 2012:159): Վաղ պետականություն եզրույթի առավել ամփոփ նկարագրությունը տվել է ռուս հետազոտող Լ. Գրինինը. « Վաղ պետականությունը կատեգորիա է, որը վերաբերում է բավականին խոշոր և բարդ հողագործաարհեստագործական հասարակության( հասարակությունների կամ տարածքների խմբի) քաղաքական կազմակերպման հատուկ ձևին: Այդ ձևն է որոշում հասարակության արտաքին քաղաքականությունը և մասամբ սոցիալական և հասարակական կարգը: Քաղաքական այս ձևը միևնույն ժամանակ բնակչությունից անջատված իշխանության կազմակերպում է, որն ունի գերակայություն և սուվերենություն և ունակ է հարկադրանք իրականացնելու, փոփոխելու հարաբերությունները, մտցնելու նոր նորմեր և վերաբաշխելու ռեսուրսները, և որը հիմնականում կամ մեծամասամբ կառուցված է ոչ ազգակցական սկզբունքով »( Гринин 2012: 10):
69