ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 60
լուն է: Վերջինս մերձուրմյան ավազանի վաղերկաթեդարյան շրջանի
խոշորագույն քաղաքական կենտրոնն էր, հավանաբար ասորեստանյան
աղբյուրների հիշատակած Գիլզանու երկրի մայրաքաղաքը 1 : Ք.ա. IX դ.
վերջերին ուրարտական զորքերի կողմից այն նվաճվում է 2 : Հասանլուի IVB
շերտի պալատական համալիրի գրավման ժամանակ զոհված բնակիչների
թիվը կազմում էր առնվազն 285 մարդ 3 , և հաշվի առնելով Հասանլուի տա-
րածքն ու նրանում ընդարձակ պալատական համալիրի գոյությունը՝ կարե-
լի է նշել, որ նվաճողներն ըստ էության կոտորել են քաղաքի ողջ բնակչու-
թյանը, ներառյալ մեծաթիվ կանանց, երեխաների և մանուկների 4 : Ընդ
որում, բնակիչների մի մասին` մոտ 70 հոգու, գերազանցապես կանանց և
երեխաների, նվաճողները քշել են դեպի որպես տաճար ծառայող պալա-
տի կառույցներից մեկը` այսպես կոչված Burned Building II-ը (կամ բնա-
կիչներն են փորձել ապաստանել տաճարու