ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 59
հիմք վերցնենք երկրորդ` առավելագույն թիվը և հավատանք ասորես-
տանյան աղբյուրների տվյալներին, ապա ստացվում է, որ Հուդայի թագա-
վորությունը միայն գերեվարությունների հետևանքով կորցրել է իր բնակ-
չության մոտ 80 տոկոսը: Դրան պետք է գումարել նաև արշավանքի ժա-
մանակ բնակչության կրած զուտ ֆիզիկական կորուստները: Սինախերիբի
զորքերի կողմից հրեական Լակիշ քաղաքի գրավման ժամանակ զոհված
խաղաղ բնակիչների թիվը, դատելով այստեղ բացված չորս զանգվածային
թաղումներից, հասել է առնվազն 1500 մարդու, ներառյալ կանայք և
երեխաներ: Դա կարող էր կազմել քաղաքի ողջ բնակչության 75-90 տո-
կոսը 1 , հաշվի առնելով, որ քաղաքը զբաղեցրել է մոտ 8 հա տարածք, իսկ
այստեղ բնակչության խտությունը մեկ հեկտարի համար ենթադրվում է
200-250 մարդու սահմաններում 2 : Խաղաղ բնակչության կրած ֆիզիկա-
կան կորուստները գերեվարվածների թվաքանակին հավելելու դեպքում
մենք կունենանք Սինախերիբի արշավանքի ժամանակ Հուդայի բնակ-
չության կրած կորուստների շատ ավելի մեծ տոկոս:
Այստեղ կարող ենք նշել, որ ուրարտական տեքստերում նույնպես
եզակի չեն ավերածություններից և գերեվարություններից բացի բնակչու-
թյանը զանգվածաբար ոչնչացնելու մասին տեղեկությունները: Օրինակ,
Արգիշթի Մենուայորդու «Խորխորյան տարեգրության» մեջ նշվում է
Բիխաուծունի քաղաքն իր բնակիչներով հանդերձ այրելու մասին ( URU bi-
[ ḫ a]-ú-[ ṣ /z]u-ni-e URU-e LU ta-ar-šú-a-na-ra-ni GIBÍL-bi) 3 : Սարդուրի Արգիշ-
թորդու «Գանձադռան տարեգրության» մեջ, խոսելով Կուլխա երկրի «ար-
քայական քաղաք» Իլդամուշան գրավելու մասին, հատուկ շեշտվում է
տեղի բնակիչներին այրելու և քաղաքի կայազորը ոչնչացնելու փաստը
( URU - ڿ da-mu ۀ -šá-ni URU MAN-nu-si ..... gu-nu-šá-[a ḫ ]a-ú-bi UN MEŠ -ra-ni
GIBÍL-b[i] LÚ ir-di ..... KUR qul- ḫ a-i ..... za-aš-gu-bi) 4 : Ուշկիանի և Բամնի (՞) 5
լեռների վրա ապաստանած բնակչությանը ոչնչացնելու մասին է նշվում
տարեգրության մեկ այլ հատվածում 6 :
Ուրարտական զորքերի կողմից իրականացված զանգվածային
կոտորածի հնագիտական վկայության բնութագրական օրինակը Հասան-
1
Zorn 2014: 83ff.
Zorn 1994: 33f.
3
КУКН, 173 II 44-45 ; CTU I, A 8-3 II 44-45 .
4
КУКН, 241D x+6-12 ; CTU I, A 9-3 III 4΄-10΄ .
5
Այսպես է թարգմանված տեղանունը նախորդ հրատարակություններում:
Տե´ս КУКН, 241F27: Միրյո Սալվինին ընթերցում է KUR ḫ a-am-ni: (CTU I, A 9-3
VI 27 )
6
КУКН, 241F 26-28 ; CTU I, A 9-3 VI 26-28 .
2
59