ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 58

Մեծամոր 3, Էլառ 4, Շամիրամ 5, Հոռոմ 6, Հասանլու IVB 7, Հաֆթավան-թեփե IV 8, Կորդլար Թեփե II-I 9, Դինքա Թեփե II 10, Գյոյ-թեփե 11 և մերձուրմյան ավազանի վաղերկաթեդարյան այլ բնակավայրեր 12, Նորշունթեփե և Աղձնիքի այլ բնակավայրեր 13, Քյոշքերբաբա 14, Ալթընթեփե 15 ևն): Դրանք բոլորն էլ հրդեհվել և ավերվել են Ք. ա. IX դ. վերջ – VIII դ. սկզբներին 16: Ուրարտական աղբյուրների համաձայն` ընդհանուր առմամբ նվաճվել և ավերվել է ավելի քան 1841 բնակավայր, որոնցից 16-ը « արքայական քաղաքներ » են, 383-ը` ամրոցներ, շուրջ 1440-ը` ամրություններից զուրկ գյուղեր և ավաններ: Աղբյուրների մատնանշած բնակավայրերի մեծամասնությունը տեղորոշվում է Լեռնաշխարհի սահմաններում( 304 ամրոց և « արքայական քաղաք », 1284 գյուղ և ավան):
Հինարևելյան աղբյուրներից հայտնի են դեպքեր, երբ հարձակման ենթարկված երկրի բնակչության կորուստը կազմել է մինչև 90 տոկոս: Այս առումով բնութագրական է Ք. ա. 701թ. ասորեստանյան արքա Սինախերիբի կողմից դեպի Հուդայի թագավորություն ձեռնարկված արշավանքը:
Սինախերիբն իր արձանագրություններում հայտնում է Հուդայի թագավորությունից 200.150 մարդու տեղահանելու մասին 17: Ք. ա. VIIIդ. վերջերի համար Հուդայի բնակչության թիվը, հնագիտական իրավիճակից ելնելով, գնահատվում է 110-250 հազարի սահմաններում 18: Եթե որպես
1
Сорокин 1958: 149; Мартиросян 1961: 63.
2
Кушнарева 1977: 107 сл.
3
Խանզադյան և այլք 1973: 56-58, 189.
4
Խանզադյան 1979: 11:
5
Արեշյան 1985: 14:
6
Badaljan et al. 1994: 9ff.
7
Muscarella 1989: 34ff.; նույնի` 2012: 267ff., Fig. 18.03 – 18.04, ինչպես նաև ստորև` ծնթ. 61:
8
Burney 1972: 139.
9
Kroll 2012: 143.
10
Muscarella 1994: 140.
11
Kleiss, Kroll 1977: 116.
12
Muscarella 1974: 82; Danti 2013: 367f.
13
Hauptmann 1971: 76.
14
Bilgi 1983: 113f.
15
Karaosmanoğlu et al. 2014: 78.
16
Smith 2003: 166ff.
17
Grayson, Novotny 2012, No. 4( 51), 16( Col. iv 3); etc.
18
Zorn 2014: 91. 58