ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 57
lutu LÚ A.SI MEŠ -"e arubi) 1 :
Այստեղ նկատենք, որ ռազմագերիներին զինվորների միջև բաժա-
նելու երևույթը նորություն չէր: Տաճարներից զատ ռազմագերիներին
զինվորների միջև բաժանելու փաստը վկայված է, օրինակ, Մարիի
տեքստերում 2 : Նույն երևույթն առկա է նաև նորասորեստանյան շրջանում:
Իր արձանագրություններից մեկում ասորեստանյան արքա Շամշի-Ադադ
V-ը հայտնում է գերված ռազմիկներին «ինչպես մորեխներ»-ի իր երկրի
զինվորներին տալու մասին 3 : Դեպի Շուբրիա իրագործված հաղթական
արշավանքից հետո գերիներին «ինչպես ոչխարների և այծերի» ասորես-
տանյան ազնվականությանն ու խոշոր քաղաքների բնակչությանը բա-
ժանելու մասին է հայտնում ասորեստանյան արքա Ասսարհադդոնը 4 :
Ուրարտական տեքստերը հաճախ են նշում, որ թվարկված ավարը
բաժին է հասել միայն արքային (i-na-ni MAN-e nu-na-bi), իսկ այն, ինչ
զինվորներն են վերցրել, «առանձին են տարել» (mì-i a-li LÚ A.SI MEŠ -še ir-bi-tú
še-ri pa-ar-tú) 5 : «Խաթթուսասի տերեր»-ի (իմա` հրամանատարների),
խեթական բանակի կառամարտիկ և հետևակային զինվորների տարած
գերիների մասին հայտնի է խեթական տեքստերից 6 : Ասորեստանյան
բարձրաքանդակներում հաճախ հանդիպող մոտիվներից մեկը` գերիների
խմբին ուղեկցող ասորեստանյան զինվորի պատկերով, կարող է վերա-
բերել նրան բաժին հասած գերիներին` իբրև մասնաբաժին ընդհանուր
ավարից 7 :
Անկասկած, ուրարտական արշավանքները նվաճված երկրների
համար ունեցել են ծանր հետևանքներ: Որպես կանոն` արշավանքների
ժամանակ տեղի բնակավայրերը հրդեհվում և ավերվում էին: Ուրարտա-
կան արձանագրություններում հաճախ է հանդիպում ամրոցները քանդելու
և քաղաքները հրդեհելու մասին կաղապարային ձևակերպումը (URU MEŠ
GIBÍL-bi É.GAL MEŠ ḫ ar- ḫ ar-šú-bi) 8 : Վաղերկաթեդարյան մի շարք բնակա-
վայրերի ավերումը ուրարտացիների կողմից վկայված է հնագիտորեն
(Արմավիր 9 , Կարմիր բլուրի վաղերկաթեդարյան բնակատեղի 1 , Դվին 2 ,
’aše
MUNUS
1
КУКН, 241 F 28 ; CTU I, A 9-3 VI 28 .
Richardson 2011: 30.
3
Grayson 1996: 188 (A.0.103.1 iv 34-36).
4
Leichty 2011, No. 33 iii 21 ′ -22 ′ .
5
Տե´ս, օրինակ, КУКН, 241 C 45-46 ; CTU I, A 9-2 II 45՛-46՛ .
6
Lorenz, Schrakamp 2014: 45f.
7
Nadali 2014: 109.
8
Տե´ս, օրինակ, КУКН, 173 I x+7 ; CTU I, A 8-3 I 7՛ .
9
Мартиросян 1974: 19.
2
57