ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 56

Այն, որ տնտեսության մեջ, ներառյալ հողագործական և շինարարական ծանր աշխատանքները, օգտագործվել է հիմնականում կանանց և երեխաների աշխատուժը, վկայված է Ուրի III-ի հարստության օրոք 1, միկենյան աշխարհում 2, միջինասորեստանյան 3 և նորասորեստանյան դարաշրջաններում 4: Որպես օրինակ կարող ենք նշել Ուրի III-ի հարստության արքա Շուլգիի կառավարման 48-րդ տարով թվագրվող տեքստերից մեկը: Նրանում նշվում են տեքստիլագործության մեջ ներգրավված շուրջ 10 հազար կախյալների տրված օրապահիկ գարու չափաքանակները ամսական և տարեկան կտրվածքով, ընդ որում նշված թվաքանակի մեջ կանայք և երեխաները կազմել են աշխատողների ավելի քան 96 տոկոսը` համապատասխանաբար 6423 կին, 3157 երեխա 5:
Տնտեսության մեջ կանանց ներգրավվածության վկայությունների հանդիպում ենք նաև ուրարտական տեքստերում: Մասնավորապես Մենուա Իշպուինորդու օրոք կազմված տեքստերից մեկը վկայում է նորանվաճ « ամայի » տարածքներ գերեվարված կանանց բերելու մասին, ովքեր պետք է հողային / երկրագործական աշխատանքներ կատարեին(… ui gi ištini šidauri LÚ " ediani parubi erṣedubi ištinini) 6: Իշպուինիի և Մենուայի շրջանին պատկանող երկու տեքստերում կարծես թե նշվում է գերեվարված կանանց ինչ-որ արտոնյալ համայնքի, տվյալ դեպքում` տուշպացիներին( բառացի` « Տուշպա( քաղաքի) տղամարդկանց »(՞)) տալու մասին( kamni LÚ " ediani’ ašiniei URUṭušpai( URU) manu inini gurdari) 7: Հնարավոր է, այդ մասին է խոսվում նաև Մենուայի թողած Գործոթի ընդարձակ արձանագրության մեջ 8: Մի քանի այլ տեքստեր վկայում են « մնացած տղամարդկանց զինվորներին տալու »( ali’ aše manu arubi LÚ ḫuradina " e MEŠ) 9 կամ « տղամարդկանց և կանանց զինվորներին առանձին տալու » մասին( šeri
տե ´ ս Asher-Greve 2008: 130:
1
Дьяконов 1968: 11 и прим. 42; նույնի` 1983б: 270сл.; Gelb 1973: 81ff.; Uchitel 1984: 261ff.; Adams 2010: 3ff. տե ´ ս նաև Snell 2011: 6f.
2
Uchitel 1984: 257f., 274ff.; Palaima 2004: 285; Olsen 2014: 60ff.
3
Postgate 2008: 85.
4
MacGinnis 2012: 13ff.
5
Uchitel 2002: 621ff.
6
CTU I, A 5-24 Vo6-11.
7
КУКН, 31, лиц. стор. 40-43, обор. стор. 19-21, 35, обор. стор. Текст III36-38; CTU I, A 3-4 Ro39 ´-41 ´, A 3-9 Vo36-38.
8
CTU I, A 5-2A5-6-F5-6.
9
Տե ´ ս, օրինակ, КУКН, 44, верх. стор. 14-15, лиц. стор. 8; CTU I, A 5-9 f. s. 14-15. A 5-9 f. f. 8 ինչպես նաև ՝ A 18-4 Ro7΄-9΄:
56