ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 61
Որպես զուգահեռ այստեղ նույնպես կարող ենք դիմել հինարևելյան աղ-
բյուրներին: Մասնավորապես Սալմանասար III-ի տեքստերից մեկում խոս-
վում է 2800 ռազմիկների սպանելու և 14.600 մարդու գերեվարելու մա-
սին 1 : Սպանվածների թիվը կազմում է ընդհանուրի մոտ 16 տոկոսը, և
կարելի է մտածել, որ այս դեպքում ևս ասորեստանցիները կոտորել են
բոլոր զենք կրելու ունակ տղամարդկանց, որոնց աղբյուրն անվանում է
«ռազմիկներ» (GAZ.MEŠ): Խեթական տեքստերից մեկում նշվում է արքայի
հրամանը դիմադրություն ցուցաբերած քաղաքի բոլոր տղամարդկանց
սպանելու և մնացյալ գերիներին (NAM.RA/arnuwalaš) արքայի մոտ ուղար-
կելու մասին 2 և այլն 3 : Չափահաս արական բնակչության կոտորածի հիշա-
տակումների բազմիցս կարելի է հանդիպել «Հին Կտակարան»-ում 4 :
Ինչ խոսք, վերը նշված օրինակները հիմք չեն տալիս պնդելու, որ
ուրարտական զորքերն ամենուրեք իրականացրել են բնակչության զանգ-
վածային ջարդեր: Պալատական/տաճարային տիպի տնտեսություն ունե-
ցող ուրարտական պետությունը, որը փորձում էր հաստատվել լեռնաշ-
խարհի հարթավայրային շրջաններում և վերաձևելով լանդշաֆտը` այն
հարմարեցնել պետության պահանջներին, աշխատուժի խիստ մեծ կարիք
ուներ, ինչը ստացվում էր հիմնականում գերեվարությունների հաշվին: Այլ
բան է, որ նվաճողները գերի տարված հսկայական բնակչությանը վերա-
հսկելու խնդիր ունեին, որը և, ինչպես երևում է, փորձել են լուծել չափա-
հաս արական բնակչությանը զանգվածաբար կոտորելով, իսկ կենդանի
թողնված արական սեռի գերիներին, ամենայն հավանականությամբ, կու-
րացնելով:
Լայնածավալ գերեվարություններին վերաբերող տեղեկություն-
ներով հագեցած ուրարտական արքայական արձանագրություններում
հանդիպում են նպատակային վերաբնակեցումների վերաբերող ընդա-
մենը մի քանի վկայություններ: Ուրարտական իշխողների իրականացրած
գերեվարությունների, ինչպես նաև վերաբնակեցումների ունեցած ազդե-
ցությունը Հայկական լեռնաշխարհի բնակչության էթնոլեզվական պատ-
կերի վրա մենք կքննարկենք մեկ այլ աշխատանքում:
2000: 190; Galil 2007: 346, Tab. 33-34. Հմմտ. նաև Zorn 1994: 33 (միջինը` 4-
5.5 մարդ): Ուգարիթում մեկ ընտանիքի անդամների միջին թիվը կազմում է
5.25 մարդ: Տե´ս Garr 1987: 31ff. Տե´ս նաև՝ Adams 1981: 144.
1
Grayson 1996: 17 (A.0.102.2: ii 10b-12a).
2
Hoffner 2002: 63.
3
Ամփոփ տե´ս նաև՝ Дьяконов 1963б: 16.
4
Հղումների համար տե´ս Zorn 2014: 85f.
61