ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 54

քաների գահակալության համապատասխանաբար 5 և առնվազն 15 տարիների պատմությունը), և որ գերեվարվածների թիվը, անկասկած, լինելու էր շատ ավելի մեծ 1 : Ուշադրություն է գրավում այն, որ մեզ հասած աղբյուրներում նշված գերիների ընդհանուր թվաքանակի մեջ «տղամարդիկ» կազմել են բավա- կան փոքր թիվ, ըստ պահպանված տվյալների` 19 հազարից պակաս մարդ, որոնց էլ, եթե գումարենք գերեվարված «ռազմիկներ»-ի թիվը` մոտ 29 հազար մարդ, այնուամենայնիվ, կունենանք ոչ ավելի, քան 48 հազար մարդ 448 հազարից և սա` գերիների ընդհանուր թվաքանակի նվազա- գույն հաշվումներով: Գերի տարված տղամարդկանց և ռազմիկների քա- նակը միասին կազմում է գերիների մոտ 10.59 տոկոսը, իսկ եթե առանձ- նացնենք «ռազմիկներ»-ին (մոտ 6.41), որոնց, անկասկած, ընդգրկել են զորքերում և չեն դիտարկել իբրև աշխատուժ, և որոնց ներգրավվածու- թյունը տնտեսության մեջ եղել է սահմանափակ կամ դրվագային, ապա գերի տարված տղամարդկանց քանակը կկազմի ընդամենը մոտ 4.18 տո- կոս: Այդ հարաբերակցությունը շատ ավելի փոքր կարող է լինել, եթե հաշ- վի առնենք նաև այն 181 հազար գերիներին, որոնք աղբյուրներում նշված են հանրագումարային թվերով: Եթե ամփոփենք նշվածը, ապա ուրարտա- կան աղբյուրների մատնանշած և ենթադրվող շուրջ 830 հազար գերե- վարվածների մեջ տղամարդկանց թիվը կազմելու էր ոչ ավելի, քան մոտ 35 հազար մարդ: Փաստ է, որ գերի տարված «տղամարդկանց» թիվը չնչին է, իսկ գերիների ճնշող մեծամասնությունը կազմել են «կանայք» և «դեռահաս- ներ»-ը` համապատասխանաբար մոտ 47.82 և 41.59 տոկոս: Սա մղում է մտածելու, որ ուրարտական տեքստերում առկա պնդումը` «ոմանց սպա- նելու» մասին, իրական էր և կարող էր առավելապես վերաբերել չափա- հաս/զենք կրելու ունակ արական բնակչությանը: Այս առումով ուշագրավ է, որ գերի տարված «տղամարդկանց» հիշատակելիս ուրարտական աղ- բյուրներն առանց բացառության շեշտում են նրանց «կենդանի» տանելու փաստը (հմմտ. LÚ TI MEŠ /še ḫ iri արտահայտությունը` «կենդանի տղամար- դիկ» կամ «կենդանի (տարված) տղամարդիկ» 2 : «Կենդանի» տանելու փաստը երբեմն նշվում է նաև «ռազմիկներ»-ի դեպքում ( LÚ ÉRIN MEŠ še ḫ i(e)ri) 3 , մինչդեռ ո՛չ «կանանց» և ո՛չ էլ «դեռահասներ/երեխաներ»-ի դեպքում այդ փաստը երբեք չի շեշտադրվում: 1 Ուրարտական արքաների տարեգրությունների կառուցվածքի վերակազմու- թյունը տե´ս Grekyan 2015: 91ff. 2 КУКН, 173 II 20 , 45 , 241 F 29 ; CTU I, A 8-3 II 20 , 45 , 9-3 VI 29 . 3 КУКН, 173 I x+13 ; CTU I, A 8-3 I 13 . 54