ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 52
Պ.գ.դ. Գրեկյան Երվանդ
(ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ)
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ
ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
«…եւ դու սրակոտոր կ’անես նրա բոլոր արական սեռի բնակիչներին, կը
խնայես կանանց, ապրանքներն ու բոլոր անասունները: Քաղաքում
գտնուող ամէն ինչ ու մնացած մարդկանց աւար կը վերցնես եւ կը սե-
փականացնես…»
(Հին Կտակարան, Երկրորդ Օրէնք 20:12-14)
Ուրարտական հանդիսավոր արձանագրությունները և հատկապես
արքայական տարեգրությունները մեծ տեղ են հատկացնում գերեվարու-
թյունների և ձեռք բերված ավարի թվարկմանը` հայտնելով նաև գերի-
ներից «ոմանց սպանելու» և «ոմանց կենդանի տանելու» մասին (aliki
zašgubi aliki še ḫ iri/TI(.LA)MEŠ agubi) 1 : Այդ տեքստերում մինչև մեկ թվի
ճշգրտությամբ առանձին թվարկվում են «տղամարդիկ» (’aše (MEŠ) , LÚ MEŠ ),
«(դեռահաս տարիքի) պատանիներ/երեխաներ» ( (LÚ) ubše) 2 , «կանայք»
( LÚ/MUNUS "ediani (MEŠ) / MUNUS lutu (MEŠ) /MUNUS MEŠ ), երբեմն` «զինվորներ» (LÚ MEŠ
gunušini/ LÚ ÉRIN MEŠ ), և մեկ դեպքում առանձնացված նշվում են նաև «մա-
նուկներ»-ը ( LÚ TUR MEŠ ): Համաժամանակյա նորասորեստանյան տեքստերը,
ընդհակառակը, տալիս են «երիտասարդ թե մեծ, տղամարդ թե կին» գե-
րիների թվի միայն ամփոփիչ տվյալներ` առանց որևէ մանրամասնության
(UN.MEŠ/niše TUR/ ṣ e ḫ er GAL/rabi NITA/zikar u MUNUS/sinniš) 3 (նկ. 1):
1
2
3
Ուրարտուում իրականացված գերեվարությունների համար տե´ս Мелики-
швили 1951: 27сл.; նույնի` 1954: 346сл.; Дьяконов 1952: 90сл.; Çilingiroğlu
1983: 311ff.
Այս տերմինի (LÚ) arše ընթերցումը ակնհայտորեն տեղին չէ (տե´ս և հմմտ.
Меликишвили 1960: 212, прим.3; КУКН, стр. 436): Տերմինի (LÚ) ubše ընթերց-
ման և թարգմանության համար հմմտ. Дьяконов 1963a: 91.
Grayson, Novotny 2012, No. 3 (16); No. 4 (14). Նորասորեստանյան դարա-
շրջանում ասորեստանցիների կողմից տեղահանված բնակչության քանակա-
կան հաշվարկների համար տե´ս Oded 1979: 22ff.
52