ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 45

Ընդ որում, չի բացառվում, որ հիշյալ փուլերի ընթացքում վիշապի կերպարը և նրա մարմնավորման ձևերը (օրինակ՝ արձանները կամ տա- ճարները) աստիճանաբար իջել են վերից վար, այսինքն՝ լեռներից դեպի նախալեռներ և դաշտավայրեր, ու պատկերացումների հետ միասին հա- մապատասխանաբար վերարտադրվել են նաև լանդշաֆտային ընկա- լումները: Այսպիսով, վերն առաջարկված փուլաբաժանման համակարգում Խորենացին փաստագրել է վիշապների զարգացման չորրորդ փուլը 1 : Մինչդեռ հայկական հիշողության մեջ (արտահայտված պատմական 2 , բայց հիմնականում ազգագրական-բանահյուսական ոճի աղբյուրներում) այս բոլոր փուլերը պահպանվել են սինկրետիկ մակարդակում: Այսօր էլ վիշապների վերաբերյալ ժամանակակից հայերի հետաքրքրությունը, որն արտահայտվում է մի կողմից դրանց վերից վար իջեցնելու, վերստին կանգնեցնելու կամ թանգարանացնելու, մյուս կողմից էլ՝ հետազոտելու, հասկանալ փորձելու մեջ, դեռևս գտնվում է ենթագիտակցական (կամ ինչպես ասվեց՝ վերհուշի) փուլում: Վերջում, վերստին շեշտելով Պատմահոր հայտնած տեղեկություն- ների կարևորությունը, մեկ այլ մեծ հայի՝ Գ. Սրվանձտյանցի բառերով մնում է ասել. «Արդյոք և որչափ երախտապարտ եմք այն սրբազան ծերու- նի Խորենացվույն, որ միան պատճառ եղեւ այն մագաղաթներ գոնե՛ ազ- գային լեզվավ ի լույս հանելու. ապա թե ոչ, աննշան և անգո ազգ մի կ’ձևանայինք անշուշտ առանց Նախնյաց. անարմա՛տ ծառ, ուստի և ան- հաստատ» 3 : Եզրակացություն Հնագիտական, պատմական, ազգագրական և բանահյուսական տվյալները բացահայտում են վիշապի մասին պատկերացումների առա- տությունը հայկական մշակույթի տարբեր ոլորտներում: Վիշապի գաղա- փարի տարածական և ժամանակագրական զարգացման օրինաչափու- թյունների հետազոտությունը ցույց է տալիս, որ այն այդ մշակույթի ին- Աշտարակ (Марр 1924: 278; Շահազիզ 1987: 38-39, 265; հմմտ. Թորամանյան 1942: 210, 211, 244, 289; Թումանյան 2015: 105): 1 Տե՛ս contra Աբեղյան 1941: 41-43: 2 Վիշապների մասին պատկերացումները բավականին առատ են հայ միջնա- դարյան գրականության մեջ (բացի Խորենացուց, հմմտ. Եզնիկի, Մովսես Կաղանկատվացու, Գրիգոր Մագիստրոսի, Հովհաննես Սարկավագի և այլոց անդրադարձները): 3 Սրվանձտյանց 1982: 27: 45