ոլորտում 1: Տվյալների ոչ ամբողջականության պատճառով նման սահմանազատումներն իհարկե պայմանական են: Եվ սա այն պատճառով, որ մշակութային երևույթները կարող են լինել ոչ միայն զարգացող, այլև խաչասերվող, դադարող և կրկնվող: Սակայն առաջարկվող սխեման ունի որոշակի տրամաբանություն, հետևապես կարող է առայժմ ընկալվել որպես հավանական և հետագայում ճշգրտվող: Ըստ այդմ ՝ վիշապի գաղափարն ունի զարգացման մի քանի փուլեր, երբ այն որպես վերացական կամ որոշակի կատեգորիա արտահայտվում է տարբեր երևույթների ձևով:
Մասնավորապես I փուլում վիշապը կարծես մարմնավորում է բնության երևույթները(« տարրերային շրջան », հավանաբար Ք. ա. III հազար առաջ). II փուլում այն ձեռք է բերում կենդանակերպության տարրեր(« տոտեմական շրջան »՝ արտահայտված վիշապաքարերի երևույթում, Ք. ա. մոտ III-II հազ.). III փուլում վիշապը մարդակերպ է դառնում ՝ արտահայտվելով արական( Կուեռա, Արա, Արամազդ, Վահագն, Տիր) և իգական( Աստղիկ, Անահիտ) կերպարներում, որպես նրանց մարմնավորում կամ հակամարմնավորում(« պանթեոնի շրջան », Ք. ա. մոտ I հազ.). IV փուլում, կորցնելով նախնական հատկանիշները, վիշապը վերածվում է դիվային-օձային ցածր ոլորտի կերպարի ՝ իր մեջ պահպանելով նախորդ փուլերին վերաբերող տարրեր(« դարձի շրջան », Ք. հ. I հազար սկիզբ) 2. V փուլում տեղի է ունենում վիշապի կերպարի միախառնում, երբ նախկին պատկերացումները նորերի հետ միասին հայտնվում են մեկ կաթսայի մեջ. դրանով վիշապը կարծես նորից դառնում է տարերային ՝ վերարտադրելով արքետիպային մակարդակի հիշողությունը(« վերհուշի շրջան », Ք. հ. I-II հազ.) 3:
1
Վիշապի և օձի պաշտամունքին վերաբերող ազգագրական և բանահյուսական տեղեկությունների մանրամասն վերլուծությունը տե ՛ ս Սիմոնյան 2011: 53-97:
2 Թ. Ավդալբեգյանը բարի աստվածության կամ դյուցազնի աստիճանական
վերածումը չարի կոչում է դիվացում և հիշատակում տարբեր դրսևորումներ, այդ թվում ՝ վիշապների համատեքստում( Ավդալբեգյան 1969: 52-65):
3
Ն. Մառի կարծիքով հայերի դարձից հետո վիշապի սրբարանները փոխարինվեցին քրիստոնեական պաշտամունքային կառույցներով, որոնք կոչվեցին վիշապամարտիկ աստվածություններին համարժեք սրբերի անուններով: Այսպես, նախաքրիստոնեական շրջանում Աշտարակը եղել է վիշապների պաշտամունքի վայր, Ծիրանավոր եկեղեցու տեղում եղել է վիշապի ՝ Աշտարակ-Աժդահակի պաշտամունքի տաճար, որ հետո քրիստոնեական ժամանակներում վերածվել է հնագույն տիպարի բազիլիկի: Տաճարի մոտ հետագայում գոյացել է գյուղ, որ հնագույն սրբավայրի անունով կոչվել է 44