ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 43

Ե ՛ վ վիշապաքարային միջավայրերը, և ՛ Պաղատի քննարկվող սրբավայրն առանձնանում են նմանատիպ հնագիտական( ժայռապատկերներ, մեգալիթյան կառույցներ, քարանձավներ) 1, բայց նաև ազգագրական( սրբեր-զիարեթներ, սրբազան քարեր, ծիսակատարությունների հետքեր) հուշարձանների կուտակումով: Ուշագրավ է, որ ինչպես Պաղատի, այնպես էլ վիշապային այլ լանդշաֆտներում մինչ օրս պահպանվել են ուխտատեղիներ, որոնցում շարունակվում են համապատասխան ծիսակատարություններ իրականացվել 2: Չէ ՞ որ, ինչպես գրում է Գ. Սարգսյանը, « որևէ վայրի պաշտամունքային բնույթը, ինչպես հայտնի է, շատ մնայուն ու հաստատուն է » 3:
Խորենացու տեղեկությունները, գումարվելով համապատասխան պատմական, բանահյուսական և հնագիտական տվյալներին, օգնում են մեզ տարբեր շերտեր / փուլեր առանձնացնել վիշապների պաշտամունքի
1
Կանգվարի, Պաղատի և Բութի շրջանը հայտնի է տարբեր բարձրլեռնային և նախալեռնային հնագիտական հուշարձաններով: Դրանցից հատկապես ուշագրավ են ինչ-որ « ամրոցի »( կարծում ենք մեգալիթյան կառույցի- Ա. Բ.) հետքերը Կանգվարի գագաթային( 3000 մ) հատվածում( Outtier, Thierry 1990: 723), Վանի թագավորության շրջանի գտածոները Կանգվարում( Outtier, Thierry 1990: 724), քարանձավային բազմաթիվ ժայռապատկերները Բութում( Belli 1975; 1989: 8-13; 2001: 261-265; Outtier, Thierry 1990: 725, 728, fig. 16, հմմտ. նկ. II / 3): Ի դեպ, այդ ժայռապատկերների պատկերագրության մեջ Բ. Ուտիեն և Մ. Թիերին տեսնում են Հռիփսիմյանց կույսերի պատմության ՝ վիշապներին առնչվող ծիսական հատվածի վերարտադրությունը( վիշապներ, պարողներ, երաժշտական գործիքներ, արյունահեղություններ, ևն)( Outtier, Thierry 1990: 725; քարայր-վիշապ ուղղակի կապի համար տե ՛ ս մեկ անգամ ևս Աբեղյան 1975: 67; Ղանալանյան 1969: 42; հմմտ. Սարգսյան 1989: 10-17): Բացի այդ, քննարկվող ժայռապատկերների հետազոտողները շեշտում են, որ դրանցում բավականին մեծ թիվ են կազմում « Մայր աստվածուհու » պատկերները( Belli 2001: 264-265). գուցե սրանք Աստղիկի կամ Անահիտի նախնական կերպարնե ՞ րն են արտացոլում:
2
Ղ. Ալիշանը Բութի հին պաշտամունքի հետ է կապում բարձր լեռներում գտնվող Բութկի Ս. Գևորգ ուխտատեղին( Ալիշան 2002: 33), որի մոտ ջուր էր բխում( Տաղավարեան 1909: 14): Պաղատ լեռան մասին հնագետ Օ. Բելլին գրում է. « Տեղացի բնակչության կողմից որպես սրբազան ընդունված այս լեռան վրա դեռ այսօր էլ ավանդական ծիսական արարողություններ են կատարվում »( Belli 1987: 9), որոնց ընթացքում « իրականացվում են նվիրաբերական զոհաբերություններ »( Belli 2001: 262):
3
Սարգսյան 1966: 41: 43