ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 42
արտադրել է սրբազան քարերի, այդ թվում՝ մենհիրների պաշտամունքը,
փաստում է քարե կոթողների մասին վերհուշի առկայությունը ժողովրդա-
կան ավանդազրույցներում:
Քննարկում
Մովսես Խորենացու «Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց» երկա-
սիրության մեջ պահպանվել են բացառիկ վկայություններ հեթանոսական
շրջանի Հայաստանի սրբավայրերից մեկի մասին Պաղատ լեռան շրջա-
նում, որը կապվում էր Արամազդի, Աստղիկի և վիշապների պաշտամունքի
հետ:
Այս լանդշաֆտի առաջին լուրջ վերլուծությունն իրականացրել է
Ղ.Ալիշանը: Առանձնացնելով Պաղատ-Բութ-Ագռավաքար/Դարբնաց քար
սրբազան գոտին՝ Ալիշանը նշում է, որ վերջինիս կարևորությունը կախված
է եղել մի կողմից տարածքի հրաբխային (Բութն, ըստ հեղինակի, քրիս-
տոնեության դարասկզբին դեռ լրիվ չէր մարել), մյուս կողմից էլ՝ աղբյուր-
ներով հարուստ լինելու հանգամանքի հետ 1 :
Գիտության զարգացման ներկա մակարդակում ակնհայտ է, որ
խորենացիական վկայությունն իր էությամբ ավելի արխաիկ է, քան դարձի
շրջանը: 2 Մասնավորապես սրբազան լանդշաֆտի կազմակերպման/մո-
դելավորման քննարկվող տարբերակը (երբ նույն սրբավայրի զանազան
հատվածները տեսանելի են լեռնային միջավայրի տարբեր մակարդակ-
ներում) Հայաստանում հայտնի է առնվազն Ք.ա. III-II հազար սահմանից
սկսած և հատկապես վիշապաքարերով բնորոշվող սրբազան տարածք-
ների համակարգում:
1
Ալիշան 2002: 3: Նմանապես Ն. Տաղավարյանը, ելնելով այս համատեքստում
Խորենացու Հուր քրոջ և Ջուր եղբոր հիշատակման հանգամանքից, այստեղ
տեսնում է ջրի և կրակի պաշտամունքի տարրեր (Տաղավարեան 1909: 11, 13,
17), իսկ Դարբնաց քարի և Բութի կապակցությամբ նկարագրված դղրդյուն-
ները կապում է հրաբխականության երևույթի հետ: Ըստ նրա՝ Հայաստանում
լեռները պաշտվել են շնորհիվ բարձրության, գեղեցկության, խորհրդավորու-
թյան և հրաբխականության (Տաղավարեան 1909: 9-10, 19): Ի դեպ, կրակի և
ջրի քույր ու եղբայր լինելու մասին ավանդույթը պահպանվել է նաև ազգա-
գրական նյութերում (Լալայան 1988: 158, 418; հմմտ. Սամուելյան 1931: 327;
Աբեղյան 1975: 51, 58-59; Բդոյան 1950: 39; Մնացականյան 1955: 282;
Ղանալանյան 1969: 411):
2
Հ. Հմայակյանը նկատել է, որ Աստղիկի և Արամազդի համատեղ պաշտա-
մունքավայրի ի հայտ գալը Պաղատ լեռան վրա հիշեցնում է հայասական
Ուգուր և Իշտար զույգը (Հմայակյան 2016: 48):
42