փրփրելով, թապլտկելով գործողություններ են իրականացվում 1: Երիտասարդների զոհաբերության դրվագը հստակ պահպանվել է հայկական հիշողության մեջ ՝ նույն վիշապների համատեքստում 2: Նման ծիսակատարություններ պիտի տեղի ունենային հատկապես լեռնային ուխտագնացությունների ընթացքում ՝ Վարդավառի, Համբարձման և Նավասարդի տիպի տոների կապակցությամբ, որոնք հիմնականում առնչվում էին Աստղիկին 3, և կապված էին լեռների պաշտամունքի հետ( հատկապես Վարդավառը) 4:
5. Պաղատի և շրջակայքի սրբազան լանդշաֆտի կարևոր բաղադրատարրն է Դարբնաց քարը( որը ոչ պատահականորեն հանդես է գալիս Ագռավաքարի համատեքստում), ինչի փայլուն մեկնաբանությունը տվել է արդեն Ղ. Ալիշանը: Փորձելով բացատրել Խորենացու տեղեկությունը Պաղատի, Բութի, Դարբնաց քարի մասին և կապելով դրանք լեռների և քարերի պաշտամունքի հետ ՝ մեծանուն հայագետը հիշում է կելտերին, բրետոնացիներին և սաքսերին բնորոշ դոլմենները, մենհիրները կամ եբրայեցիների հիշատակի քարերը( որոնց տեղերում հետագայում Աստծո տուն ՝ բեթ-էլ էին կառուցում) 5: Այս իմաստով, եթե Դարբնաց քարը վիշապաքար չէ, ապա գոնե կանգուն քար է, որը կատարել է նույն գործառույթը, ինչ վիշապաքարը դարձից մոտ երկու հազարամյակ առաջ: Այն հանգամանքը, որ Բութը հիշվում է « քար դարձած հովիվի ու ոչխարների » ավանդազրույցների շարքում 6, որով ժողովուրդը հաճախ վեր-
1
Բութում և Պաղատում կատարվող այս ծեսերի զուգահեռները բերում է Ղ. Ալիշանը( 2002: 198):
2
Աբեղյան 1941: 41; Դալալյան, անտիպ, 32; հմմտ. Гуллакян 1983: 86-88: Վիշապի այրի մեջ որջանալու և երիտասարդ աղջիկներ ու տղաներ զոհաբերելու այլ օրինակներ էլ են հայտնի հայ մատենագրության մեջ( հմմտ. Սահակյան 2014: 329):
3
Պաղատ լեռան վրա գտնվող Աստղիկի կուռքը հայտնի էր նավասարդյան տոների հետ կապված ուխտով( Սիմոնյան 2013: 235, 236, 241):
4
Այս մասին հմմտ. Մարտիրոսյան 2015: 154-155, 167; Բոբոխյան և այլք 2015: 376, 388:
5
Ալիշան 2002: 28: Դարբնաց քարի մասին հմմտ. Սրվանձտյանց 1978: 166, 180, 390; 1982: 13-14; Րաֆֆի 1991: 418; Капанцян 1957: 311; Մելիք- Փաշայան 1963: 58, 108, 140; Ավդալբեգյան 1969: 48; Ղանալանյան 1969: 72, 246-247; Թադևոսյան 2007: 156: Դարբնաց քարի պատմության բանաստեղծական վերարտադրությունն իրականացրել է Մ. Աբեղյանը( 1886):
6
Ղանալանյան 1969: 69: 41