ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 40

3. Սրբավայրը հորդաբուխ ակունքների շրջանում է. Խորենացու վկայությունից երևում է, որ Բութը եղել է ջրի պաշտամունքի կենտրոն 1: Գրեթե բոլոր հետազոտողները վիշապաքարերն առնչել են հնագույն ջրի պաշտամունքի և ջրօգտագործման հետ 2, ինչի համար հիմք են հանդիսացել հետևյալ յոթ չափանիշները. ա) լանդշաֆտը. վիշապաքարերը հիմնականում ի հայտ են գալիս ջրով հարուստ միջավայրերում, բ) տեղադրությունը. վիշապաքարերը գլխավորապես գտնվում են հնագույն լճակների և ջրանցքային համակարգերի հանգուցակետերում, գ) ձևը. Վիշապաքարերի տիպերից մեկը կերտված է ձկան կերպարանքով, դ) պատկերագրությունը. ձկնակերպ վիշապաքարերը կրում են ձկան պատկերային տարրեր, իսկ ցլակերպերի բերանից հաճախ ջուր է ցայտում, ե) ազգագրական հենքը. վիշապաքարի նման կոթողներն առնչվել են անձրևաբեր ծեսերին(= « ցասման արձաններ »), զ) ազգագրական հենքը. բոլոր հեղինակները շեշտում են վիշապաքարերի հնարավոր կապը ջրին առնչվող Վարդավառի տոնին, է) առասպելական հենքը. հայկական առասպելաբանության մեջ վիշապի կերպարն ուղղակիորեն առնչվում է ջրի պահպանման գաղափարին: Սակայն, եթե իր մինչքրիստոնեական կերպարում վիշապը ջրի ստեղծողն է, բաշխողն ու դրական պաշտպանը, ապա հետագայում հայտնի պատճառներով այն ձեռք է բերում ջուրն արգելողի հակադիր գործառույթ:
4. Հեթանոսները պաշտամունք և տոնակատարություններ են իրականացնում լեռնագագաթին( ծեսը կոչվում է « Պաղատ ») և լեռնալանջին( ուղեկցվում է երիտասարդ տղաների և կույս աղջիկների զոհաբերություններով ՝ երկու վիշապների համար / կողմից): Ծեսերի ժամանակ ձայներով, որոտընդոստ շարժումներով և կերպարանքները այլայլելով,
237,239): Տե ՛ ս նաև Մելիք-Մուրադյան 2000: Այն հանգամանքը, որ Աստղիկի հիմնական տաճարները գտնվել են նույն Աշտիշատում և Պաղատ լեռան վրա( հմմտ. Эмин 1896: 21; Մելիք-Փաշայան 1963: 25, 35), մեկ անգամ ևս հաստատում է վերին և միջին մակարդակների սրբավայրերի գոյության մասին տեսակետը, տվյալ դեպքում ՝ ոչ թե տեղային, այլ ընդարձակ աշխարհագրական գոտու սահմաններում: Ինչ վերաբերում է Արամազդին, Ա. Պետրոսյանը գտնում է, որ նրա հիմնական տաճարը գտնվել է Անիում, երկրորդականը ՝ Պաղատում( Պետրոսյան 2006: 9):
1
Այս մասին հմմտ. նաև Эмин 1896: 29:
2
Հմմտ. Քալանթար 1937; Пиотровский 1939; Աբեղյան 1941; Շիրմազան 1962; Խաչատրյան 1971; Карапетян 1979:
40