ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 39

2. Պաղատի սրբավայրը կապվում է Արամազդի, Աստղիկի (լեռան գագաթին) և վիշապների (Բութ բնակավայրի մոտ) պաշտամունքի հետ: Այդ երեքի միջև որոշակի կապ գոյություն ունի. հետազոտողների մեծ մասը վիշապների պաշտամունքն առնչում են արական՝ ցլային (Արա, Արամազդ, Վահագն, Տիր) 1 և իգական՝ ձկնային (Աստղիկ, Անահիտ) 2 կեն- դանակերպի հետ: Այս իմաստով չի բացառվում, որ դարերի ընթացքում ցուլ-ձուկ կենդանակերպ վիշապները վերածվել են մարդակերպ Արա- Աստղիկի: Պատմաազգագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ և՛ Արայի, և՛ Աստղիկի պաշտամունքը հիրավի կապված է եղել բարձրադիր կետերի հետ 3 : 1 2 3 մեհյանը, և որը Ս. Գրիգոր Լուսավորիչը կործանել է՝ տեղը նվիրելով Ս. Առաքելոց վանքին: Վերջինս գտնվում էր լեռան հյուսիսային կողմում, իսկ հարավային լանջին բխում էր Կորեկ կոչվող աղբյուրը: Տիրինկատար (Տիրակատար, Վիշապ, Վիշապ քաղաք, Տիրակ, Ծիրինկատար, Օձ) է կոչվել նաև ոչ հեռու՝ Աշտիշատի մոտ գտնվող քաղաքը, որը, ըստ Հովհան Մամիկոնյանի, կառուցել են Դեմետրե և Գիսանե եղբայրները՝ անվանելով Վիշապ, քանի որ այն Վիշապաքաղ Վահագնի մեհյանի մոտ էր գտնվում (Thierry 1976: 237; Вардумян 1991, 109: 112-113; հմմտ. Մելիք-Փաշայան 1963: 39, 109; Петросян 2004: 123): Ի դեպ, ըստ ավանդության, Տի- րինկատարի Ս. Առաքելոց վանքում է թաղված նույն ինքը Խորենացին (Ա-Դօ 1912: 116): Ղափանցյան 1945; Капанцян 1952; Հմայակյան 2004; Քոչարյան 2005: Այս աստվածությունների շարքում անպայման պետք է հիշատակել ուրարտական աղբյուրների վիշապ-աստվածություն Կուեռային, որն իր վիշապակերպու- թյամբ և մարդակերպությամբ կարող էր միավորել վիշապների զարգացման տարբեր փուլերը (Հմայակյան 1990): Կարելի է այստեղ հիշել նաև Միհրի անունը, որը մի կողմից կապվում է քարայրերի հետ, մյուս կողմից էլ՝ քարայ- րերում ապրող Օղուզ դյուցազունների հետ (Ավդալբեգյան 1969: 25-26, 30՝ Պաղատի և Բութի համատեքստում. հմմտ. նաև Սահակյան 2014: 17-26). Վերջիններս հաճախ առնչվում են մեգալիթյան շինությունների և վիշապ կո- թողների հետ: Աբեղյան 1941 (Պաղատի սրբավայրի համար տե՛ս էջ 75): Անահիտի հետ է կապում վիշապների պաշտամունքը և վիշապաքարերը հատկապես Ատրպե- տը (հմմտ. օրինակ՝ Ատրպետ 1929: 56): Պատահական չէ, որ Դարբնաց քարի մոտ՝ Տիրինկատարում, ինչպես նաև Ծոփաց Անահտայ աթոռ կոչված լեռան (Քեոշկեր կամ Քեոշմեր) վրա կային Անահիտի պատկեր/արձաններ (Ալիշան 2002: 138; Տաղավարեան 1909: 70): Աստղիկի համար մանրամասն տե՛ս Սիմոնյան 2013: 237՝ Պաղատի համա- պատասխան ժողովրդական ավանդույթներում հիշվելը հմմտ. էջ 233,235, 39