Հնագիտական հետազոտությունները( մասնավորապես վիշապաքարերի համատեքստում) ևս ցույց են տալիս, որ համապատասխան սրբավայրերը գտնվել են լեռների բարձունքներին( բնակավայրերից դուրս) և լանջերին( բնակավայրերի միջավայրում) 1, ճիշտ այնպես, ինչպես նկարագրում է Խորենացին Պաղատի պարագայում: Խոսքը սրբազան տարածքի մոդելավորման մասին է տարբեր մակարդակների վրա և տարբեր տիպի բնական( աղբյուր, քար, բլուր,)( նկ. I, II): Լեռների գագաթները և քարանձավ 2) և մարդակերտ( արձան, տաճար) ենթասրբավայրերով, ինչը, բացի Պաղատից, գրեթե նույնությամբ հայտնի է Հայաստանի այլ շրջաններում ևս( հմմտ. Արտամետ / Սուկավետը 3, Գեղաման 4, Տիրինկատարը 1):
թյունները կատարել են բացօթյա` սրբազան համարված վայրերի վրա, որպիսիք են նախ և առաջ լեռնային բարձունքները( Թորամանյան 1942: 86):
1
Բոբոխյան և այլք 2015: 276:
2
Հայ իրականության մեջ քարանձավների կարևորության մասին հմմտ. Շահինյան 2005:
3
Խոսելով Արտաշես արքայի ՝ Արտամետ քաղաքի հիմնադրման մասին ՝ Թովմա Արծրունին գրում է, որ վերջինս օգտագործում է « վերևում » ցայտող աղբյուրը և ջրի պահպանության համար ամուր պարսպում քարաբլուրը: Իսկ գոգաձև մի հովտում կառուցում է բարձրաբերձ աշտարակ և նրա վրա կանգնեցնում Աստղիկի պատկերը: Այստեղ լեռան գագաթի հարավակողմում գտնում է աղբյուր, որից ջրմուղ անցկացնելով ՝ բերում հասցնում է հովիտը: Ապա դաշտավայրի արևմտյան կողմում և ծովեզերքին ստեղծում է պարսպապատ ու գոգավոր տարածություն, այն լրացնում ծառաշատ ու վայելչատես այգիներով: Սրանից հետո հիշում է « Սուկավետ լեռան վրայի սրբերը », մասնավորապես Քռյուս սրբի պաշտամունքը, և որ Արտաշեսի կին Սաթենիկը, ով, ինչպես տեսանք Խորենացու մոտ առնչվում է վիշապներին, « չհրաժարվեց Աստղիկի պատկեր անվանված կուռքերից »( Թովմա Արծրունի I. Ը; այս հատվածի քննարկումն առասպելաբանական համատեքստում հմմտ. Դուրեան 1933: 47; Հմայակյան 2012; Սիմոնյան 2013): Արծրունու նկարագրված լանդշաֆտը( աղբյուրներ, գոգավոր հովիտներ, լիճ) և նրա պրակտիկ( ջրամատակարարում) և ծիսական( աշտարակ, Աստղիկի պատկերով կուռք, սրբեր) օգտագործման ձևը հիշեցնում են վիշապաքարային միջավայրերը. այս իմաստով « Աստղիկի պատկեր անվանված կուռքեր »-ը հիշեցնում են վիշապ քարակոթողները:
4
Խոսքն առաջին հերթին Գեղարդի մասին է: Այսպես, Թ. Թորամանյանը շեշտում է, որ « Այրի վանքի ձորը և քարայրերը կապ պետք է ունենան նախաքրիստոնեական պաշտամունքների հետ, ինչպես Բագնայրն իր քարայրերով և աշտարակաձև մնացորդով, ինչպես Բագարանն իր քարայրերով, Աղավնատան գյուղը, Հաջի-Ղարայի գերեզմանատան զույգ 37