ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 36
Խորենացու այս վկայությունը մեզ հետաքրքրող հարցադրման
տեսանկյունից վերլուծելիս աչքի են զարնում մի քանի առանձնահատկու-
թյուններ:
1. Պաղատ 1 լեռան սրբավայրը գտնվում է երկու մակարդակների
վրա՝ լեռան գագաթին (Արամազդի և Աստղիկի տունը) 2 և նրա հարավային
բարձրադիր լանջին՝ Բութի 3 մոտ (կրակի տունը և քարանձավը՝ երկու
վիշապներով, դրանց հարակից միջավայրը՝ որպես կարևոր սրբավայրեր,
հայտնի են Հայաստանում պատմական և ազգագրական տվյալներով 4 :
1
2
3
4
Parsamyan 2015: 6: Հատկապես հմմտ. Աբեղյան 1941: 41, 75 և նկ. IV (ըստ
Աբեղյան 1940, թ. 80): Քննարկվող տարածքի աշխարհագրության մասին
տե՛ս Սրվանձտյանց 1982: 12-19: Անձևացյաց Հոգվոց վանքի նկարը և
վիշապների՝ քարանձավում ապրելու ավանդությունները բերված են՝
Դիլանյան 2012: 107, 109-111, 228:
Ըստ Ղ. Ալիշանի (2002: 32) և Ն. Ադոնցի (1972: 71)՝ Խորենացու «Պաղատ»
անունը պետք է կարդալ «Պաշատ»: Ալիշանը հիշատակում է լեռան ևս մեկ
անուն՝ Պաշատույզ:
Պաղատն արդի Բեշել (Ադոնց 1972: 71) կամ Բաշետ (Outtier, Thierry 1990:
725) դաղն է, ամենաբարձր կետը՝ 3750 մ: Այն համադրվում է
ասորեստանյան
արձանագրությունների
Պածատե
լեռանը,
որը
հիշատակվում է Նիպուր (Արարադ) լեռան հետ միասին (Ադոնց 1972: 71;
հմմտ. Հակոբյան և այլք 1991: 990): Պաղատ բառի հիմքում, ամենայն
հավանականությամբ, պաղ՝ քար բառն է ընկած (Петросян 2014: 69):
Բութ անվան մասին Ղ.Ալիշանը բերում է հետևյալ տվյալը: Խորենացիական
«աստուածացուցեալ գոլով ի Սեաւ Քարին՝ հոսէին յակն յորդաբուղխ Աղբերն՝
որ բղխէ յոտս լերանցն, որ է յառաջ խորավիմին... Եւ զի ասէին զԿրակն
Քոյր, և զԱղբիւրն՝ Եղբայր, յերկիր ոչ արկանէին զմոխիրն, այլ արտասուօք
եղբօրն ջնջէին» հատվածը Ալիշանը համարում է գեղեցիկ զրույց, որ գուցե
կրակապաշտ քուրմի վիպասանական երգի հիշատակ է «որպիսին կարող էր
լինել պաշտամունքավայրի քրմապետը՝ Բութը, ում անվամբ էլ, ըստ
պատմության, կոչվում էր լեռը»: Այսպես է գրված Տիրամոր պատկերի
պատմության մի ընտիր օրինակում, որ Ալիշանի տպագրածից (1865թ.)
ավելի ճոխաբան է. «Որ տեղին Բութ լսի. քանզի անուն քրմապետին Բութ
կարդայր» (Ալիշան 2002: 31. hմմտ. նաև Տաղավարեան 1909: 13):
Բագարանի VII դ. եկեղեցու արձանագրության մեջ հիշվող Բուտ անվան
մասին տե՛ս Марр 1893:
Հարությունյան 2000: 36: 200: Թ.Թորամանյանը Հայաստանի նախաքրիս-
տոնեական սրբավայրերի մասին խոսելիս հնարավոր է համարում, որ մեր
նախնիները որպես բնապաշտներ պաշտամունքային հիմնական արարողու-
36