ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 35

վազդի կապակցությամբ( Տիգրանի ՝ Աժդահակին սպանելը և նրա տունն ու կին Անուշին ՝ վիշապների մորը, գերի տանելը, Արգավանի ՝ Արտաշեսի դեմ դավ լարելը վիշապների տաճարում, Սաթենիկի սիրահարությունը Մասիսի ստորոտը գրաված վիշապազուններին, վիշապազունների կանանց ՝ մանուկ Արտավազդին կախարդելը և նրան գողանալը ու նրա տեղը դև դնելը, Արտաշեսի կռիվը վիշապազունների դեմ և նրանց ոչնչացնելը)( I: Լ, ԼԱ, II: ԽԹ, ԿԱ): Այս պատմություններն արտահայտում են վիշապամարտության տարբեր դրվագներ, որոնց մասին բավականին խոսվել է համապատասխան գրականության մեջ, այդ թվում նաև վիշապաքարերի համատեքստում 1: Սակայն մեզ հետաքրքրող վկայությունը մեկ այլ աղբյուրից է, ոչ « Հայոց պատմությունից » և քիչ այլ ենթատեքստ ունի:
Խոսքը Պատմահոր « Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց » վարքագրական երկասիրության մասին է, որում առկա են մանրամասներ Հայաստանում քրիստոնեության տարածման վերաբերյալ( հիմնականում Հռիփսիմեանց կույսերի, բայց նաև Բարդուղիմեոս առաքյալի ժամանակաշրջանում): Այս երկում Խորենացին, ի թիվս այլոց, պատմում է, թե ինչպես քրիստոնյաները, անցնելով Վասպուրականի Անձևացիք գավառի( Վանա լճից հարավ-արևելք) Կանգվար( Ագռավաքար) սարի մոտով, հասնում են Պաղատ լեռան գագաթը, որտեղ գտնվում էր Արամազդի և Աստղիկի սրբավայրը(« տուն Արամազդայ եւ Աստղկայ »), որտեղ հեթանոսները « Պաղատ » կոչվող պաշտամունք և տոնակատարություններ էին իրականացնում: Դեպի հարավային լանջը(« ի կատար լերինն, որ ի վայր իջանէ »), հորդաբուխ ակունքների շրջանում, Բութ անվամբ վայրի շրջակայքում, կար կրակի տուն(= տաճար), ջրի աղբյուր, քարայր ՝ երկու վիշապներով(« եւ յայրս քարին որջացեալ կային վիշապք երկու »): Ծեսերի ժամանակ այստեղ իրականացվում էին երիտասարդ տղաների և կույս աղջիկների զոհաբերություններ: Բացի այդ, Ագռավաքարի շրջակայքում ՝ Անահիտի պաշտամունքային վայրի մոտ, հիշվում է մի հատուկ քար ՝ Դարբնաց քար անվամբ, որի մեջ դևեր էին բնակվում, և որին հեթանոսները հրաշքներ էին վերագրում 2:
1
Հմմտ. օր.՝ Աբեղյան 1985: 178-242; հմմտ. Աբեղյան 1941; Սարգսյան 1966: 54-55; Մնացականյան 1952; Հմայակյան 1990; Պետրոսյան 2015:
2
Մովսես Խորենացի 1865: 294, 301-302: Քննարկվող երկի մանրամասն վերլուծության համար տե ՛ ս Outtier, Thierry 1990: Նախաքրիստոնեական Հայաստանի սրբավայրերի և վիշապի պաշտամունքի համատեքստում, այս տեղեկության վերլուծության մասին տե ՛ ս Ալիշան 2002: 27-33, 133, 144, 198; Կոստանյանց 1879: 18, 20; Գելցեր 1897: 77; Սամուելյան 1931: 326-327; Դուրեան 1933: 47; Դալալյան, անտիպ, 32; Вардумян 1991: 105, 111; 35