Վիշապաքարերն ունեն մոտ 150-550 սմ բարձրություն, պատրաստված են բազալտից և ըստ պատկերագրության ՝ բաժանվում են երեք տիպի` 1. ցլակերպ, 2. ձկնակերպ և 3. ձկնացլակերպ( հմմտ. նկ. II / 1 1): Վիշապաքարերի երեք տիպերն էլ մշակված և քանդակված են բոլոր կողմերից, բացի « պոչից », ինչը վկայում է այն մասին, որ դրանք նախապես կանգնած են եղել: Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ վիշապաքարերը գրեթե միշտ առնչվում են միջին չափսի կլորավուն քարաշարերին ՝ կրոմլեխներին և դրանց անմիջական միջավայրին, որը կարող է բաղկացած լինել այլ կրոմլեխներից, ժայռապատկերներից, « հսկայի տներ »( աշտարակաձև կառույցներ) հիշեցնող շինություններից, արհեստական քարակույտերից, ջրանցքներից: Որպես սրբավայրերի առանցքային կետերում գտնվող հուշարձաններ ՝ վիշապաքարերը կրում են էական իմաստային ծանրաբեռնվածություն ՝ վերարտադրելով հնագույն մի հասարակության հիշողության դաշտը:
Վիշապաքարային բարձրադիր ծիսական միջավայրի նորահայտ ամենակարևոր հուշարձանը Տիրինկատարն է ՝ Արագածի լեռնազանգվածի հարավային լանջին ՝ ծովի մակարդակից մոտ 3000 մ բարձրության վրա, որտեղ փաստագրվել են տաս վիշապաքարեր, ինչն այդ հուշարձանների մինչ այժմ հայտնի ամենամեծ կուտակումն է: Վերջին շրջանի պեղումներն այստեղ ցույց են տալիս նման սրբավայրի էական դերը բրոնզ-երկաթեդարյան Հայաստանի պատմամշակութային զարգացումներում 2:
Խորենացու վկայությունը
Երբ խոսքը վիշապների մասին է խորենացիական համատեքստում, առաջին հերթին մեր առջև են գալիս « Հայոց պատմության » վիպասաններից գրանցված այն հատվածները, որոնք վերաբերում են ՝ 1. Վիշապաքաղ Վահագնին, ով կռվում է վիշապների դեմ և հաղթում նրանց և 2. Աժդահակին( նույն իրեն ՝ վիշապին) ու նրա սերունդներին( վիշապազուններին), որոնք հիշվում են Տիգրանի, Արտաշեսի, Սաթենիկի, Արտա-
1
Պատկերված են Ահմադի Օբա 1, Դիքթաշ 1 և Աժդահա Յուրտ 5 վիշապաքարերը( մանրամասների համար տե ՛ ս Բոբոխյան և այլք 2015):
2
Վիշապաքարերը հայտնաբերվել են XIX-XX դդ. սահմանին և հետազոտվել Ատրպետի, Ն. Մառի, Յ. Սմիռնովի, Ա. Քալանթարի, Բ. Պիոտրովսկու, Մ. Աբեղյանի, Գ. Ղափանցյանի և այլոց կողմից( Ատրպետ 1929; Марр, Смирнов 1931; Քալանթար 1933; 1937; Пиотровский 1939; Աբեղյան 1941; Капанцян 1952; Բարսեղյան 1967; Խանզադյան 1969): Նորագույն հետազոտությունների համար հմմտ. Gilibert et al. 2012; Բոբոխյան և այլք 2015:
34