ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 33
Ավելի քան մեկուկես հազարամյակ է անցել Խորենացու ժամա-
նակներից, սակայն մինչ օրս չեն դադարում անդրադարձները նրա կա-
տարած գործի վերաբերյալ: Հայոց պատմության այն ենթաշերտերը,
որոնք վեր է հանել Պատմահայրը, այնքան խորն են, որ այսօր էլ, արդի
գիտության զարգացման պայմաններում, դժվար է լիովին ներթափանցել
դրանց մեջ: Այս իմաստով բնական է, որ Խորենացին մշտապես եղել է
այնպիսի մի գիտնականի հետազոտությունների կիզակետում, ինչպիսին
ակադեմիկոս Գագիկ Սարգսյանն է. դրանցում մեծանուն հայ պատմա-
բանը փորձել է մեկնել խորենացիական տեղեկությունների հավանա-
կանությունը՝ այդ թվում նաև հին հայկական կրոնի և սրբավայրերի հա-
մատեքստում 1 :
Խորենացու հայտնած տեղեկությունների հիշյալ խորը շերտա-
գրության տեսանկյունից նշելի է, որ դրանք կարող են նպաստել նաև
հնագիտական խնդիրների լուսաբանմանը: Նման մի հարցադրման է
նվիրված այս հոդվածը, որը նպատակ ունի անդրադառնալու Հայկական
լեռնաշխարհի հնագույն մշակույթի ամենանշանավոր երևույթներից մեկի,
մասնավորապես վիշապաքարերի խնդրին Վանա լճի հարավարևելյան
շրջաններին վերաբերող խորենացիական մի վկայության համատեքստում
(նկ. I, II) 2 :
«Վիշապաքար» երևույթը
Վիշապաքարերը Հայկական լեռնաշխարհի հիմնականում բարձր-
լեռնային (ծ.մ. մոտ 2400-3200 մ վրա), ավելի քիչ՝ նախալեռնային (ծ.մ.
մոտ 1400-2400 մ վրա) գոտիներում ի հայտ եկող կոթողային հուշար-
ձաններ են, որոնք խաչքարերի նման հանդիպում են միայն Հայկական
լեռնաշխարհում: Դրանց տարածման հիմնական շրջաններն են Արա-
գածի, Գեղամա, Ջավախքի, Թռեղքի և Տայքի լեռները. վերջերս այդ քա-
րակոթողները ի հայտ են գալիս նաև Վանա լճի շրջակայքում: Վիշապա-
քարը բրոնզ-երկաթեդարյան երևույթ է. առկա տվյալների համաձայն,
սկզբնավորվելով Ք.ա. III հազար վերջին, դրանք գոյություն են ունեցել
մինչ Ք.ա. I հազար սկզբները: Այսօր հայտնի են այս հուշարձանի մոտ 150
օրինակներ:
Խորենացին, որոնք ոչինչ չեն պարզում վիշապազանց շրջանի մասին»
(Ատրպետ 1924: 138. Խորենացի-վիշապաքար համատեքստում այլ
անդրադարձների համար հմմտ. Ատրպետ 1912բ: 13-14; 1929: 60):
1
Հմմտ. օրինակ՝ Սարգսյան 1966: 23-78:
2
Նկար I, II-ը բերված են ըստ՝ Outtier, Thierry 1990, fig. 2, 4, 14-16, նկար III-ը
մերն է:
33