Պ. գ. թ. Բոբոխյան Արսեն( ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)
ԽՈՐԵՆԱՑՈՒ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՂԱՏԻ ՍՐԲԱԶԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐԻ ԽՆԴԻՐԸ
« Ս. Լուսավորիչը նորադարձ հայերին վարդապետելիս, ըստ Ագաթանգեղոսի պատմության, նրանց հայրերին կոչում էր քարապաշտ, կարծում ենք թե ՛ վերոհիշյալ պաշտամունքի և թե ՛ քարերից շինված պատկերների կամ կուռքերի պատճառով [ նկատի ունի Պաղատը, Բութը, Դարբնաց քարը- Ա. Բ.]: Նորից վերհիշենք Վանի ոլորտը, որ Հայոց երկրի դիցաբանական գլխավոր կենտրոններից մեկն է: Այն ևս ունի նույնպիսի քարեր, ինչպես Ակոռին և այլն: Ըստ հին ավանդության ՝ Շամիրամը դրանց մոտերքում գործեց իր զարմանալիքը և դրանց մոտերքում սպանվեց: Եվ ինչ եղավ նրա մահից հետո, հիշել է մեր Պատմահայրը( Խորենացին)՝ ասելով( թե կուզես հավատալ). « Եւ Շամիրամ ՝ Քար առաջին քան զՆիոբէ »:
Ղևոնդ Ալիշան 1
« Ասկեց քանի մը տարի առաջ ո ՞ վ կարող էր երևակայել, որ ամենեն շատ քննադատված Մովսես Խորենացիի Վիշապազուններու և Վիշապներու պալատի առասպելը իրականության փոխվեր: Բայց Խորենացիի առաջին հաղթանակը չէ ասիկա, ուրիշ շատ հաղթանակներ ալ տարավ. վերջերս Գառնիի լեռանց անմատչելի բարձունքներուն վրա մինչև 7 կանգուն բարձրությամբ բազմաթիվ կոփածո վիշապներու գյուտը ավելի ևս խոնարհեցնելու կոչած է պատմահոր քննադատները »:
Թորոս Թորամանյան 2
1
Ալիշան 2002: 28( առաջին հրատ.՝ 1895թ.): Ըստ վիշապաքարերի առաջին հայտնագործողներից Ատրպետի ՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հայերին « քարապաշտ » կոչելը կապված է նրանց երկրպագած վիշապ կոթողների հետ( Ատրպետ 1927: թ. 1), որոնք կործանվել են քրիստոնեական դարձի ընթացքում( Ատրպետ 1934: թ. 4):
2
Թորամանյան 1942: 57: Խորենացուն վիշապաքարերի համատեքստում այդպես է արժևորում նաև Ն. Մառը( Марр 1936: 68), ի տարբերություն գերքննադատներ Գ. Խալաթյանցի( Халатянц 1896) կամ Ա. Կարիերի( Կարիէր 1899): Ավելի ծայրահեղական է Ատրպետի բնորոշումը. Գառնիի լճակների վիշապ արձանների մասին խոսելիս նա շեշտում է, որ դրանք « անձայն կերպով մեզ ավելի ընդարձակ տեղեկություններ են տալիս վիշապազանց մասին, քան թե Փավստոս Բուզանդացին, Ղազար Փարպեցին և Մովսես 32