ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 209
կյանքում: Այն փաստացի ապահովում էր տերության` Ասորեստանի և
Հայասայի սահմանամերձ շրջանների անվտանգությունը: Իսուվայի ար-
քաները հիշատակվում են որպես վկաներ խեթական մեծ արքաների և այլ
պետությունների արքաների միջև պայմանագրերի կնքման արարողու-
թյան ժամանակ: Հիշատակելի է Արիշարրումայի ներկայությունը Խաթ-
թուսիլիս III-ի և Թարխունտասսայի արքա Ուլմի-Թեշուբի միջև կնքված
պայմանագրում` որպես վկաներից մեկը 1 , ինչպես նաև արքայազն Էխլի-
շարրումայի նման դերը Թուդխալիյաս IV-ի և Թարխունտասսայի արքա
Կուրունտայի պայմանագրում 2 : Իսուվայի արքան խեթական բանակի ար-
շավանքների ժամանակ պետք է մասնակցեր ռազմական գործողու-
թյուններին 3 :
Առանձնահատուկ դեր ունեին Իսուվայի արքաները նաև Խեթական
տերության կրոնա-պաշտամունքային կյանքում: Շատ են հատկապես այն
տեքստերը, որտեղ հիշատակվում են Իսուվայի արքաների կողմից Խաթ-
թիի տարբեր կրոնական կենտրոններում իրականացվող պաշտամուն-
քային արարողությունները 4 : Հատկանշական է, որ տեքստերից մեկում՝
միևնույն ենթատեքստում, հիշատակվում են Իսուվայի արքայի` պաշտա-
մունքային գործերով ուղևորությունը Կիցցուվատնա (Կիլիկիա) և խեթա-
կան թագուհու ուղևորությունը Սամուխա և Անասիպա քաղաքներ (միև-
նույն նպատակով):
Եվ, իհարկե, առանձնակի կարևորություն է ներկայացնում Կումմա-
խա քաղաքում գտնվող տաճարի քրմերին խեթական արքայի կողմից
հանձնարարված գուշակային պրոցեսի մասին պատմող տեքստը 5 . ըստ
տեքստի՝ գուշակությունը տևել է երկար տարիներ:
Խեթական տերության տրոհումից հետո վերինեփրատյան գոտում
տիրող էթնոքաղաքական իրավիճակի մասին գրավոր աղբյուրներում
առկա տեղեկությունների ծավալը նշանակալիորեն զիջում է նախորդ
դարաշրջանին: Այստեղ նոր բնակչության մուտքն արձանագրող ասորես-
տանյան տեքստերը 6 հնարավորություն չեն ընձեռում թեկուզ մակե-
րեսորեն գնահատելու այս տարածաշրջանում լեզվական իրողությունների
1
KBo IV 10 ՀԿ 29 (տեքստի հրատարակությունը՝ Hout van den 1995).
Bo 86/299 ՀԿ IV 34 (տեքստի հրատարակությունը՝ Otten 1988: 26).
3
IBoT I 32, 29.
4
IBoT II 131; KBo XXIV 132; KUB XLIV 4; KUB LVI 28 և այլն: Իսուվայի արքա-
ների կողմից իրականացվող կրոնական ծիսակատարությունների մասին
տե՛ս Քոսյան 2002:
5
IBoT I 33 (տեքստի հրատարակությունը՝ Laroche 1958: 152ff.).
6
Այդ մասին տե՛ս հանգամանորեն մասնավորապես Քոսյան 1999: 157-167:
2
209