ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 208

րավոր հնդ-իրանական ծագման և իսուվական պատկանելության մասին կան բավական հիմնավորումներ 1:
Ինչ վերաբերում է Իսուվայի արքայատոհմին, ապա ներկայումս մասնագետները համակարծիք են այն հարցում, որ Իսուվայի առաջին արքա Արի-Շարրումայի կինը խեթական արքայադուստր Կիլուշխեպան էր` Խաթթուսիլի III-ի կնոջ ՝ Պուդուխեպայի քույրը կամ դուստրը 2: Այս առնչությամբ հիշատակելի է Պուդուխեպայի աղոթքներից մեկը, որտեղ թագուհին իր մտահոգությունն է հայտնում Իսուվայի մանկահասակ արքայազնի հիվանդության կապակցությամբ ՝ աստվածներին խոստանալով երկրպագություն, եթե երեխան ապաքինվի 3:
Վերոհիշյալը թույլ է տալիս առաջարկել հետևյալ վարկածը: Խեթական ծառայության մեջ գտնվող իսուվական տոհմային ավագանու ներկայացուցիչներից մեկի որդին խեթական արքա Խաթթուսիլի III-ի կողմից նշանակվել էր նորաստեղծ Իսուվայի արքա, որին կնության էր տրվել խեթական արքայադուստրը: Ի դեպ, քույր-թագավորությունների ստեղծման պրակտիկան լավ հայտնի է Խեթական տերության պատմության վերջին շուրջ հարյուր տարիների ընթացքում( Կարգամիս, Սեխա գետի երկիր, Տումմաննա և այլն):
Իսուվան կանոնավոր սկսում է հիշատակվել տեքստերում Խաթթուսիլիս III-ի և Թուդխալիյաս IV-ի օրոք` որպես Խաթթիի քաղաքական ազդեցության ոլորտի կարևոր պետություն. Խաթթիի և Իսուվայի արքայատոհմերի միջև սերտ ազգակցական կապեր էին հաստատվել 4: Իսուվան, դատելով խեթական տեքստերից, մ. թ. ա. XIII դարի երկրորդ կեսին կարևոր առանցքային տեղ ուներ Խեթական տերության քաղաքական
1
Տե ՛ ս Քոսյան 2006; Kosyan 2009: Լուպակկի անվան հնարավոր հնդ-իրանական ծագմանն անդրադարձել էր դեռևս 1930-ական թվականներին Ն. Միրոնովը( Mironov 1933: 205f.): Առաջավոր Ասիայի տարբեր տարածաշրջանների գրավոր աղբյուրներում հիշատակվող արիական լեզվական իրողությունների շարքում նա ընդգրկել էր նաև վերոհիշյալ անձնանունը ՝ համեմատելով այն հին հնդկ. lopāka « չախկալի տարատեսակ », lopāśa « չախկալ, աղվես » բառերի հետ: Այնուամենայնիվ, հեղինակն այնքան էլ վստահ չէր այս համադրության վրա ՝ նշելով, որ Լուպակկի անվան հիմքում կարող էին ընկած լինել ասիանիկ( ընդգծումը մերն է- Ա. Ք.) * luba, lub( a)-ija, կարիերեն labios բառերը:
2
Այդ խնդրի վերաբերյալ տե ՛ ս Roos de 1987; 2005:
3
Այդ տեքստի համապատասխան հատվածի մեկնաբանությունը տե ՛ ս Güterbock 1973: 139f.:
4 î » ë` Güterbock 1973: 135ff.; Roos de 1987: 74ff.; նաև ՝ Քոսյան 1997: 178, 179: 208