ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 204
գրական դիրքով: Այն Էրզրումի դաշտի միջնորդավորմամբ, Եփրատի
ակունքների և վերին հոսանքի երկայնքով Հարավային Կովկասը կապում
էր Ծոփքի, իսկ այնտեղից` Միջագետքի և Սիրիայի հետ: Այն կարելի է
վստահաբար համարել կոնտակտային գոտու հյուսիսային դարպասներ,
որը կովկասյան տարածաշրջանից տարբեր ժամանակներում եկող միգ-
րացիոն ալիքների հիմնական ուղիներից մեկն էր:
Եփրատյան կոնտակտային գոտին ընկած է առնվազն երեք տար-
բեր աշխարհագրական, ռելիեֆային և կլիմայական գոտիների սահմա-
նաբաժանի երկայնքով, ինչն անմիջականորեն ազդում է այստեղի բնակ-
չության խմբերի փոխառնչությունների վրա՝ դրանք վերածելով մշտապես
առկա գործոնների:
Եփրատյան կոնտակտային գոտին ուսումնասիրվող ժամանակա-
հատվածի ընթացքում տարբեր դերակատարումներ է ունեցել առաջա-
վորասիական քաղաքակրթական աշխարհում` մարգինալությունից մինչև
ակտիվ քաղաքական և տնտեսական:
Ինտեգրացիոն գործընթացները
Ստորև կներկայացնենք այս տարածաշրջանում մ.թ.ա. II հազ. – I
հազ. առաջին կեսի ընթացքում արձանագրված քաղաքական գործընթաց-
ները՝ մեկ անգամ ևս վերաքննելու հայոց լեզվում առկա զգալի քանա-
կությամբ փոքրասիական ծագման լեզվական իրողությունների պատ-
մական համատեքստը:
Երբ փորձում ենք ի մի բերել քննարկվող տարածաշրջանում գրա-
վոր և հնագիտական տվյալների տեղեկություններով բացահայտվող քա-
ղաքական իրադարձություններն իրենց զարգացման մեջ, ապա ակնհայ-
տորեն նշմարվում են երկու կարևոր առանձնահատկություններ:
Առաջինն այս տարածքի բազմաէթնիկ և բազմամշակույթ բնույթն է,
որն առկա էր պատմական ողջ անցյալի ընթացքում: Մասնավորապես
մ.թ.ա. II-I հազ., դատելով խեթական և ասորեստանյան աղբյուրներում
պահպանված հատուկ անուններից, այստեղ հնարավոր է ենթադրել մի
քանի լեզվակից կամ ոչ լեզվակից էթնիկ հանրությունների գոյություն 1 : Եվ
դա բնական է, եթե հաշվի առնենք մ.թ.ա. III-I հազ. ընթացքում դեպի այս
տարածաշրջան ուղղված տարբեր տեղաշարժային ալիքները` Կուր-
1
Այս հարցում առաջիններից էր Գ.Մելիքիշվիլին, ով, մ.թ.ա. II-I հազ. Սեպա-
գրական և անտիկ աղբյուրների հաղորդած տեղեկությունների հիման վրա
ենթադրում էր վերինեփրատյան գոտում մի շարք էթնիկ խմբերի առկա-
յություն, այդ թվում՝ հայկական, «նախախեթական» (կասկեր), խուրրիական,
նաև հյուսիսկովկասյան և վրացական (Меликишвили 1962: 61слл.):
204