ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 203
ժամանակներում: Այստեղ՝ բուն Իսուվայի տարածքում են գտնվում
Խարբերդի և Ալթընովայի հարթավայրերը (վերջինս ներկայումս գտնվում
է արհեստական ջրամբարի հատակում): Այս երկուսը նույնպես աչքի են
ընկնում բերրի հողերով 1 :
Երկրագործությունը, սակայն, Ծոփքի բնակչության գոյության միակ
աղբյուրը չէր: Այս տարածքում էին գտնվում օգտակար հանածոների
խոշոր հանքավայրեր 2 : Հարուստ պղնձահանքեր 3 , երկաթահանքեր 4 և
անագի, ոսկու ու արծաթի հանքավայրեր 5 կային կոնտակտային գոտու
ողջ տարածքում:
Չնայած կոնտակտային գոտին ընկնում է ցամաքային կլիմայական
գոտում, կիսաչորային կլիմայով, սակայն տարեկան տեղումների քանակը
բավական բարձր է` 500-600 մմ, ընդ որում Արածանիից հյուսիս այն
հասնում է մինչև 1000 մմ-ի, իսկ Մալաթիայում նվազում է (400 մմ) 6 :
Ինչ վերաբերում է գոտու հյուսիսային հատվածին, այն է` Երզնկայի
դաշտին, ապա այն տնտեսական ներուժի տեսանկյունից էականորեն չի
տարբերվում Մալաթիայի հարթավայրից և Խարբերդի դաշտից: Ձմռան
ամիսներին այստեղ շատ ցուրտ չէ, իսկ ամառը տաք է: Լեռների ստո-
րոտներում, ըստ Ջ.Բրանտի հուշագրությունների, ընդարձակ այգիներ
կան, որտեղ աճում են բազմատեսակ մրգեր 7 : Հացահատիկի բերքատվու-
թյունը բարձր է և հասնում է մինչև 1:12-ի:
Երզնկայի դաշտի նշանակությունը պայմանավորված էր առաջին
հերթին ոչ այնքան նրա տնտեսական ներուժով, որքան աշխարհա-
1
Խարբերդի դաշտի երկրագործական ներուժն արձանագրել էր դեռ XIX դարի
առաջին կեսին Էրզրումում անգլիական հյուպատոս Ջ.Բրանտը` Արևմտյան
Հայաստանի մի շարք շրջաններ կատարած իր ուղևորության մասին հաշվե-
տվության մեջ: Ըստ նրա գրառումների՝ այստեղ հացահատիկի բերքատվու-
թյունն արտակարգ բարձր է` 1:16 (Brant 1836: 207):
2
Իսուվայում և հարևան շրջաններում մետաղների հանքավայրերի քարտեզը
տե՛ս Bobokhyan 2008.II, Karte 4.
00 3 Էրգանի մադենի պղնձահանքերն Առաջավոր Ասիայի ամենահարուստ
հանքավայրերից են՝ Կիպրոսի և Սինայի թերակղզու հետ միասին:
4
Խոսքը Եփրատի աջակողմյան ափից ոչ շատ հեռու ընկած ներկայիս
Դիվրիղիի և Հասանչելեբիի հանքերի մասին է, որոնք առ այսօր չեն կորցրել
իրենց նշանակությունը:
5
Անագի հանքավայրերը գտնվում են Մալաթիայի հարթավայրում, Քեբանում,
Բաշքիլում, Խարբերդում և այլուր (Šerifoğlu 2007: 103):
6
Šerifoğlu 2007: 103.
7
Brant 1835: 202.
203