թիվս այլ էթնիկ խմբերի, խեթա-լուվիական լեզուներով խոսող բնակչություն, որը հայկական պետականության գոյության շրջանում ժամանակի ընթացքում պիտի ձուլվեր հայկական էթնոսի մեջ ՝ նրան փոխանցելով իր լեզվի իրողությունները: Այս առումով առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում այն խեթական տեքստերը, որտեղ հիշատակվում են վերինեփրատյան կոնտակտային գոտում և դրա հարևանությամբ օտարալեզու և հատկապես խեթա-լուվիական ծագում ունեցող անձնանունների կրողները, պատմական այն փուլում, երբ վերոհիշյալ տարածքը դեռևս նոր էր նվաճվել, և ինտեգրացիոն գործընթացներն ըստ էության իրենց նախնական փուլում էին գտնվում 1:
Հարկ է նշել, որ այս երկու տարբերակները միմյանց չեն հակասում և կարող էին գործել զուգահեռաբար:
Նախքան անցնելը եփրատյան գոտում արձանագրված ինտեգրացիոն գործընթացներին, ներկայացնեմ այդ գոտու աշխարհագրականռելիեֆային և կլիմայական առանձնահատկությունները, ինչպես նաև տնտեսական ներուժը:
Կոնտակտային գոտու նկարագիրը
Եփրատյան կոնտակտային գոտու արևմտյան հատվածը, որն այս ուսումնասիրության առարկան է, ընկած է Եփրատի արևմտյան և արևելյան առափնյա շրջաններում: Այն ձևաբանորեն ամենևին միատարր չէ:
Գետից արևմուտք տարածվում է Եփրատի արևմտյան վտակ Թոխմասուի ալլյուվիալ հարթավայրը, որը բաղկացած է մի շարք խոր գետահովիտներից և շրջափակվում է Տավրոսի լեռնաշղթայով հարավից, արևմուտքից և արևելքից: Մալաթիայի հարթավայրը գտնվում է կենտրոնական Փոքր Ասիայից և Կիլիկիայից դեպի արևելք և այստեղից Միջագետք տանող կարևորագույն ճանապարհների խաչմերուկում: Շնորհիվ բավարար ջրային ռեսուրսների և բերրի հողի ՝ հարթավայրը երկրագործական ներուժի առումով իրավամբ համարվում է ներկայիս Թուրքիայի Հանրապետության առավել բարեբեր շրջաններից մեկը:
Մալաթիայի հարթավայրից դեպի Եփրատի արևելակողմը ճանապարհն անցնում է ներկայիս Քալե քաղաքով, որի մոտ է գտնվում գետանցումը: Եփրատի այս գետանցումն օգտագործվում էր նաև հնագույն
1
Այս առնչությամբ կարևոր է նշել մ. թ. ա. XVդ. երկրորդ կեսով թվագրվող երկու տեքստեր, որտեղ հիշատակվում են հստակ խեթա-լուվիական ստուգաբանություն ունեցող մի շարք անձինք` Kalmahaziti, Šantaš, Šantazitiš, Taraškuil, Tarhundaziti, Urawalkuiš, Walwazitiš( հանգամանալի քննարկումը տե ՛ ս Kosyan 2009):
202